00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2024
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն անընդունելի է համարել Պրահայում, Բրյուսելում և Գրանդայում համաձայնեցված սկզբունքներն աղավաղելու ցանկացած փորձ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսով քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ»,– ասված է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հոկտեմբերի 5-ին համատեղ հայտարարություն ընդունեցին Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։ Ըստ հայտարարության` կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29․800 քառ․ կմ) և Ադրբեջանի (86․600 քառ․ կմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Լրահոս
0