00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացահայտ սուտ է, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է ԳՇ–ն. Սեյրան Օհանյան

© Photo : ScreenshotՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2024
Սեյրան Օհանյան
Բաժանորդագրվել
ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կառույցներն ու բնակչությունը պետք է թույլ չտան ՀՀ իշխանություններին ապօրինի հրաման տալ բանակին՝ հետ քաշվել Տավուշի դիրքերից։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Բացահայտ սուտ է, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնում է պետության ղեկավարությունը։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Տավուշի այդ գյուղերը գտնվում են մեր տիրապետության տակ, դրանք հայկական են։ Միևնույն ժամանակ այդ մասում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսօր, երբ Ադրբեջանը վերահսկում է ՀՀ շուրջ 200 քկմ տարածք, խոսել այդ գյուղերի վերադարձի մասին, վկայում է, որ մեր իշխանությունները գնում են միակողմանի զիջումների»,–ասաց նա։
Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կառույցներն ու բնակչությունը պետք է թույլ չտան ՀՀ իշխանություններին ապօրինի հրաման տալ բանակին՝ հետ քաշվել Տավուշի դիրքերից։
«Զինված ուժերը պետք է հստակ և պատվով կատարեն սահմանների պաշտպանության իրենց խնդիրները, և քաղաքական ուժերն ու հասարակությունը չպետք է թույլ տան, որ քաղաքական ղեկավարությունը ապօրինի հրամաններ տա բանակին»,- ասաց նա ի պատասխան հարցին, թե ինչպես պետք է վարվի բանակը, եթե սահմանագծման և սահմանազատման շրջանակներում զորքերը հետ քաշվելու հրաման ստանա։
Նախկին նախարարի խոսքով՝ բոլոր հրամանների բանակին պետք է տրվեն գրավոր, քանզի 2020 թվականին Սյունիքում բանավոր, ապօրինի հրամանով մի շարք հատվածներում բանակի ստորաբաժանումները հետ են շարժվել 20 կմ և խնդիրներ ստեղծել հետագա սահմանագծման և սահմանազատման համար։
Օհանյանը հայտարարեց, որ անընդունելի է Ադրբեջանի հետ սահմանազատում սկսել Տավուշից։ Միևնույն ժամանակ, հստակ է նաև Բաքվի ծրագիրը՝ ստիպել գործընթացը սկսել այնտեղից։ Ադրբեջանն այդպիսով ցանկանում է գրավել Տավուշի ռազմավարական կարևոր բարձունքները, վերահսկողություն հաստատել միջպետական ճանապարհին (դեպի Վրաստան) և դրանով իսկ փաստացի կտրել Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային կապը։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ չկա մի քարտեզ, որևէ համաձայնագիր սահմանազատման համար, և բացարձակ անհասկանալի է, թե ինչ հիմքով են իշխանությունները պատրաստվում նոր տարածքներ զիջել թշնամուն։
Ոչ մեկը չի հանձնում, մենք դեմարկացիա ենք անում. Ալեն Սիմոնյանը` Տավուշի մասին
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։
Լրահոս
0