00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջափակված մանկատան մասին ֆիլմի պրեմիերան կայացավ Սանկտ Պետերբուրգում ու Սանահինում

© Photo : Русский дом в ЕреванеԿյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942
Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942 - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2024
Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի տարիներին մի քանի մանկատան երեխաներ տարհանվեցին Լենինգրադից և տեղափոխվեցին Հայաստան։ Դրանցից մեկը տեղակայվեց Սանահին գյուղում, որտեղ էլ երեխաները դիմավորեցին հաղթանակը։ Սանկտ Պետերբուրգից ժամանած նկարահանող խումբը 80 տարի անց այցելել է Սանահին։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում և Հայաստանի Սանահին գյուղում այսօր կայացել է շրջափակված Լենինգրադից Հայաստան տարհանված մանկատան մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան:
«Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմը որոշել են միաժամանակ ցուցադրել թե՛ նախկին մանկատների հայրենի քաղաքում, թե՛ Սանահինում, որը պատերազմի տարիներին նրանց համար երկրորդ տուն էր դարձել:
Լենինգրադի №51 մանկատունը 1942 թվականի գարնանը տարհանվել է Կրասնոդարի երկրամաս, նույն թվականի ամռանը երեխաներին տեղափոխել են Սուխում, այնտեղից էլ՝ Հայաստան, նախ` Երևանի «Նորք» առողջարան, հետո` Սանահին։

Քեզ «շնորհակալություն» ենք ասում

Թիվ 51 մանկատան մի քանի սաներ դեռ ողջ են, իսկ նրանցից երկուսը՝ Ռուֆինա Իլարիոնովան և Գալինա Գրյազնովան, ապրում են Սանկտ Պետերբուրգում: Նրանք Սանկտ Պետերբուրգի պրեմիերայի պատվավոր հյուրերը կլինեն։ 1946 թվականից հետո, երբ Սանահինից վերադարձել են տուն՝ Լենինգրադ, նրանք չեն հանդիպել։ Նրանցից բացի, կժամանեն մյուս սաների երեխաներն ու թոռները։
«Երբ զրուցում էինք նրանց հետ, պարզվեց, որ Հայաստանի մասին պատմությունը մինչ օրս կենդանի է նրանց ընտանիքներում։ Կենցաղային մակարդակում նրանց ընտանիքներում ինչ-որ հայերեն բառեր են արմատավորվել, անգամ նրանց թոռները կարողանում են հայերեն մինչև տասը հաշվել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Եկատերինա Դոդզինան։
Մեր երախտիքն ենք քեզ ասում,
Հայ ժողովուրդ եղբայրական,
Մեզ կյանք տվիր Սանահինում
Ու շենքերում երևանյան։
Երազներումս բաղձալի
Մեր Լենինգրադն է հարազատ,
Կասկած չունենք՝ հետ կդառնանք
Քաղաքը մեր՝ վեհ ու ազատ։
Մանկատան սաներից մեկի՝ 80 տարի առաջ գրված այս բանաստեղծությունները ևս հնչում են ֆիլմում:

Ցուցադրություններ Հայաստանում

Սանահինում այսօրվա ցուցադրությունը կայացավ գյուղի դպրոցում, իսկ վաղը կցուցադրվի Ալավերդի քաղաքի Մշակույթի տանը, որի հետ նույնպես անքակտելիորեն կապված է մանկատան պատմությունը:
Հեռավար տարբերակով ֆիլմը կդիտեն 51-րդ մանկատան ևս երկու սաներ, որոնցից մեկն ապրում է Բեռլինում, մյուսը՝ Իսրայելի Երուհամ ավանում): Նրանցից ևս երկուսն ապրում են Երևանում՝ Վարվառա Վասիլևան (ամուսնությունից հետո՝ Կորկոտյան) և Հայկանուշ Մուրադյանը։
Նշենք, որ ֆիլմի դիտումները Հայաստանում կազմակերպում է Ռոսսոտրուդնիչեստվոն։ Մարտի 28-ին նախադիտում էր կազմակերպվել Երևանում, իսկ առաջիկայում ցանկանում են ֆիլմը ցուցադրել Հայաստանի մի քանի քաղաքներում, ինչպես նաև տեղական հեռուստաալիքներից մեկով:
Ֆիլմը Լենինգրադի պաշտպանության և շրջափակման պետական հուշահամալիրի թանգարանի, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ժուռնալիստների միության, ինչպես նաև «Սոֆիա» ստուդիայի համատեղ նախագիծն է:
Լրահոս
0