00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղքի հետ հաշտվել հնարավոր չէ. Բագրատ սրբազանը` տարածքներ տալու և իշխանության մասին

Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանի կարծիքով` այս իշխանությունը փորձում է ամեն հնարավոր տարբերակով փող աշխատել։
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականներից է, որ տարիների շարունակ անթաքույց դեմ է իշխող ռեժիմին` չհաշտվելով հայրենիքի որևէ հատված զիջելու և հանձնելու մտքին։ Sputnik Արմենիան սրբազանի հետ զրուցել է Ոսկեպարում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։
Սրբազան հայր, Դուք շատ եք շփվում մարդկանց հետ, ի՞նչ տրամադրություն է՝ հոգնե՞լ են ամեն ինչից, պատրա՞ստ են ինչ-որ տեղ զիջել։
– Անկախ նրանից, թե ինչ տրամադրություն կարող են ունենալ Տավուշում, Ոսկեպարում, Ոսկեպարն արդեն խորհրդանիշ է, հետևաբար ողջ հայության տրամադրության հետ է կապված։ Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, անհամաձայնություն ունի այն առաջարկ-ծրագրի հետ, որը պարտադրված է մեր հանրապետության կառավարությանը, և նրանք էլ առանց ամաչելու փորձում են պարտադրել ժողովրդին՝ այն ժողովրդին, որից քվե են ստացել անվտանգություն ապահովելու, որը հարկ է վճարում, որ իրենց անվտանգությունն ապահովեն։ Զիջելու կամ ինչ–որ ձևով հարմարվելու ո՛չ տրամադրություն կա, ո՛չ ցանկություն։
Այստեղ է վճռվում և որոշվում հայոց կյանքը․ Բագրատ սրբազանը Ոսկեպարում քարոզ է կարդացել
Այսինքն՝ չնայած ստեղծված իրավիճակին` այստեղ ամու՞ր են կանգնած։
– Այո՛, ամուր են կանգնած միանշանակ, բայց սա Ոսկեպարի ու ոսկեպարցիների, Բաղանիսի, Կիրանցի, առանձին գյուղի հարց չէ։ Հուսամ` խորհրդանիշ դարձած Ոսկեպարը միջոց կդառնա Արցախը վերադարձնելու։
Քրիստոնեական գաղափարաբանությամբ մի այտին հասցված ապտակից հետո մյուսը դեմ տվեցինք, այսքան զոհաբերությունից, կորուստներից հետո էլի խաղաղության, հանգիստ կյանքի չարժանացանք։ Ի՞նչն է խնդիրը։
– Մեր քրիստոնեական ընկալումը կլինի «պահպանի՛ր, տե՛ր կանգնիր և մշակի՛ր այն ժառանգությունը, որ դու ունես», իսկ դրանք զիջելը, հանձնելը, փչացնելը, կորցնելը և այլն, ընդ որում՝ հիմնականում կամավորապես, մեղք է, հակաքրիստոնեական է, իսկ դրանք իրագործողներն էլ հանցագործներ են, բարոյական հանցագործներ, մարմնավոր, հոգու, մտքի, հայրենիքի հանցագործ։ Մենք դեռ մեր այտը ցույց չենք տվել, չենք էլ դարձրել, դեռ այն մի այտին են հարվածում կամ փորձում են հարվածել, բայց մենք դեռ մյուս երեսը չենք դարձրել և չգիտենք, թե այնտեղ ինչ է գրված։ Երանի, որ մենք կարողանանք դարձնել մյուս երեսը, և այդ գրությունը շատ պարզ լինի թե՛ աշխարհի համար, թե՛ մեր ներսում։
Այս տարիների ընթացքում էլի է եղել, որ հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև հակասություններ լինեն, բայց երբեք այսպիսի անդունդ չի եղել, որը գնալով խորանում է։ Երբեմն թվում է` եկեղեցին ինքն էլ է սրում անկյունները, հաշտության գնալ չե՞ք ուզում։
– Ինչպե՞ս եք տեսնում մեղքի հետ հաշտվելը։ Մեղքը զղջումով, ապաշխարությամբ, մաքրումով է վերանում։ Մեղքի հետ հաշտվելը նշանակում է հանձնվել սատանային։ Եկեղեցին ատելության կամ թշնամության քարոզ չունի, եկեղեցին ուղղամտության, ճշմարտության, արդարության քարոզ ունի։ Եթե մեկը ճշմարտությունն ու արդարությունը չի ընդունում, ո՞րն է խնդիրը։ Խնդիրն իր չընդունելն է, ոչ թե իրականությունն է այլ։ Եկեղեցին միշտ քարոզել է հաշտության օրակարգ լայն հասարակական միջավայրում, բայց ինչպե՞ս կարող է քարոզել պարտվողականություն։ Մենք հաղթանակած Աստծո հետևորդ ենք, ինչպե՞ս կարող ենք քարոզել պարտվողականություն, կնշանակի՝ հետևորդը չենք։ Ես ցանկանում եմ հետևորդը լինել ու նաև հաղթանակողը՝ թե՛ հոգով, թե՛ մարմնով, թե՛ մտքով։ Եկեղեցին ասում է՝ սա է ճշմարտությունը, իրենք պիտի գան, հաշտվեն այդ գաղափարի հետ։ Մենք անընդհատ խոսում ենք և խոսելու ենք հաշտության օրակարգի անհրաժեշտության մասին, որովհետև մեր երկիրը, ժողովուրդը չի դիմանա այս թշնամությանը, մեզ պետք է հաշտությունը։
Ոչ մեկը չի հանձնում, մենք դեմարկացիա ենք անում. Ալեն Սիմոնյանը` Տավուշի մասին
Դուք փորձե՞լ եք իշխանության ներկայացուցիչների հետ խոսել, բացատրել այս ամենը։
– Առիթներ եղել են խոսելու։ Դե իրենք կարող է` առանձնության մեջ ասեն՝ ճիշտ եք ասում, բայց դե մեր քաղաքական կուրսը․․․ Իրենց քաղաքական կուրսն ավելին է, քան ճշմարտությունը, քան իրենց գոյությունը, իրենց կենսագրությունը, իսկ ոմանց համար էլ իրենց նյութական շահերն են ավելին։ Ի՜նչ հնարավոր տարբերակ կա էս հողից փող աշխատելու, անելու են՝ անկախ նրանից՝ ականապատված է էս դաշտը, թե ոչ։ Ինչի՞ց է հնարավոր, գռեհիկ եմ ասում՝ փող քերել՝ քար, խոտ, իրենք դա անելու են, հնարավո՞ր է, որ այս չքնաղ հատվածը զիջելով՝ փող աշխատեն, անելու են, չկա ուրիշ պաշտամունք, քան ոսկե հորթը։ Իրենք անունը դնում են քաղաքականություն, բայց ուրանում են ճշմարտությունն ու արդարությունը։ Ի՞նչ քաղաքականություն, բա քո կենսագրությո՞ւնը, բա քո պատմությո՞ւնը, բա քո ներքին ամբողջ ինքնության զգացո՞ւմը։ Սա ի՞նչ է՝ տարածք է ուղղակի՝ բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցնելու կամ արոտավայր դարձնելու համար։ Սա հայրենիք է։
– Եթե սահմանազատումն, այնուամենայնիվ, արվեց այստեղ՝ Տավուշում․․․
Եթե համալիր սահմանազատում կանեն, այսինքն՝ նախ այն գրավված տարածքները, որոնք այսօր թշնամու տիրապետության տակ են, կզիջեն, հետ կգնան, փաթեթային, ամբողջական, դա դեռ տրամաբանական է։ Ինձ համար ոչ մի սահմանազատում էլ ընդունելի չէ, բայց, այդուհանդերձ, եթե փաթեթային, ամբողջական կկարողանան անել, թշնամին իր գրաված տարածքներից նահանջի, թող լինի, դա կնշանակի, որ բարի կամք կա երկարատև, թվացյալ հաշտություն կնքելու։ Բայց թուրքիզմը դա թույլ չի տալու. նրա համար, ի տարբերություն մեր զիջողականների, մեր անկլավիստների, նրանց համար հողի ամեն կտորը պարունակում է իրենց հայրենիքն ու ինքնությունը, հետևաբար դա տեղի չի ունենա։
Եկեղեցուն ու նաև հենց Ձեզ հաճախ քննադատում են՝ ասելով, որ քաղաքականությամբ եք զբաղվում։
– Ճի՛շտ ենք անում։ Այդպես ասողներին ասե՛ք, որ ճիշտ ենք անում։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մարդկանց կյանքով ենք զբաղվում։ Քաղաքականությունը մեզ համար գործ չէ, ինչպես կառավարության դահլիճներում, խորհրդարաններում նստածների համար է։ Սա մեզ համար փող վաստակելու միջոց չէ, սրա-նրա առջև տարբեր գույներով ծնկելու, ոտքերի դիմացը պառկելու՝ էնքան որ իրենց իշխանությունից չհանեն, չկորցնեն էդ փառքը, քսան մեքենայով ճամփորդելու՝ պահակներով, թիկնապահներով դռները բացելու, կոստյումներ հագնելու, ճոխ-ճոխ ուտել-խմելու․․․ Մեզ համար քաղաքականությունը դա չէ։ Քաղաքականությունը մեզ համար մարդկանց կյանքն է, մեր ճակատագիրն է, մեր ինքնությունն է, մեր կենսագրությունն է․ ո՞վ կարող է դա ինձնից խլել, ո՞վ են նրանք կամ նա, որ կարող է դա ինձնից խլել։ Հիմա էլ ուղիղ ասում եմ բոլորին, որ մեզ ասում են՝ քաղաքականությամբ եք զբաղվում՝ ճիշտ ենք անում, ձեզ համար ենք զբաղվում, եթե զբաղվում էլ ենք, որ ձեզ ազատենք մեղքից էլ, ստրկությունից էլ, գերությունից էլ, ստից էլ, կեղծիքից էլ, որ մարդու պես ապրեք, հավատարմության մեջ ապրեք, ձեզ համար հայրենիքը չլինի ձեր գերեզմանի քարի մի կտորը, այլ լինի ձեր մեծ ինքնության, վերելքի, սխրանքի ճանապարհը, սերը լինի և ձեր անմահության ճանապարհորդությունը։
Ձեր ուղերձն այստեղից՝ Ոսկեպարից․․․
– Ոսկեպարն այլևս աշխարհագրական տարածք չէ, այն խորհուրդ է։ Լավ էլ անուն կա՝ «ոսկե պար», մենք ի՞նչ ունեինք՝ «Հարսանիք լեռներում», հիմա էլ ունենք Ոսկեպար, թող այն պատճառ դառնա մեր ամբողջական ազատագրության, մեր տղաների երազն ու հայրենիքը վերադարձնելու։
Լրահոս
0