https://arm.sputniknews.ru/20240408/dzerbakalvel-en-ukrainakan-zangeri-kentrvonneri-mijvocvov-rusneric-gumarner-hapshtakvoghnery-74317602.html
Ձերբակալվել են ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով ռուսներից գումարներ հափշտակողները
Ձերբակալվել են ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով ռուսներից գումարներ հափշտակողները
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ բացահայտվել և ձերբակալվել է նշված խմբի հինգ մասնակից։ 08.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-08T11:56+0400
2024-04-08T11:56+0400
2024-04-08T12:19+0400
խարդախություն
ուկրաինա
ռուսաստան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/08/74313975_0:0:800:450_1920x0_80_0_0_fd88b45d3718fe63bb43d06b3da266b5.jpg
Ուժայինները ձերբակալել են հինգ խաբեբաների, որոնք ներգրավված են ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով ռուսաստանցներից դրամական միջոցների հափշտակման մեջ, ասվում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:Նշվում է, որ դրա հետ միաժամանակ օտարերկրյա բանկերի միջոցով վճարվել է կապի ծառայությունների և խարդախների սարքավորումների համար: Նախնական տվյալներով՝ կապի միայն մեկ հանգույցի օգտագործմամբ Ռուսաստանի քաղաքացիներից ավելի քան յոթ միլիարդ ռուբլի է հափշտակվել:Ուժայինները առգրավել են համակարգիչներ և կապի միջոցներ, փող և թվային ակտիվներ, թանկարժեք իրեր և շքեղության առարկաներ, արգելանքներ են դրվել շարժական և անշարժ գույքի օբյեկտների վրա: Երևանում Ուկրաինայի քաղաքացիներ են կալանավորվել թմրաշրջանառության համարԸնդհանուր առմամբ բացահայտվել և ձերբակալվել է նշված խմբի հինգ մասնակից, նրանց մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով («Խարդախություն»), և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը պատմել է, որ միջազգային քրեական սխեման գործում էր 2022 թվականից։ Հանցագործներն ապահովում էին հատուկ սարքավորումների աշխատանքը, որը թույլ էր տալիս արտասահմանից զանգահարող խաբեբաների համարները փոխարինել ռուսականով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/08/74313975_126:0:726:450_1920x0_80_0_0_b7744cf62b2a97f0381ce94c65690c9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խարդախություն, ուկրաինա, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
խարդախություն, ուկրաինա, ռուսաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ձերբակալվել են ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով ռուսներից գումարներ հափշտակողները
11:56 08.04.2024 (Թարմացված է: 12:19 08.04.2024) Ընդհանուր առմամբ բացահայտվել և ձերբակալվել է նշված խմբի հինգ մասնակից։
Ուժայինները ձերբակալել են հինգ խաբեբաների, որոնք ներգրավված են ուկրաինական զանգերի կենտրոնների միջոցով ռուսաստանցներից դրամական միջոցների հափշտակման մեջ, ասվում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Այս կերպ ստացված միջոցները ֆինանսական գործարքների շղթայի միջոցով կուտակվել են ուկրաինական բանկերում և ուղղվել Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրա հետ միաժամանակ օտարերկրյա բանկերի միջոցով վճարվել է կապի ծառայությունների և խարդախների սարքավորումների համար: Նախնական տվյալներով՝ կապի միայն մեկ հանգույցի օգտագործմամբ Ռուսաստանի քաղաքացիներից ավելի քան յոթ միլիարդ ռուբլի է հափշտակվել:
Ուժայինները առգրավել են համակարգիչներ և կապի միջոցներ, փող և թվային ակտիվներ, թանկարժեք իրեր և շքեղության առարկաներ, արգելանքներ են դրվել շարժական և անշարժ գույքի օբյեկտների վրա:
Ընդհանուր առմամբ բացահայտվել և ձերբակալվել է նշված խմբի հինգ մասնակից, նրանց մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով («Խարդախություն»), և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը պատմել է, որ միջազգային քրեական սխեման գործում էր 2022 թվականից։ Հանցագործներն ապահովում էին հատուկ սարքավորումների աշխատանքը, որը թույլ էր տալիս արտասահմանից զանգահարող խաբեբաների համարները փոխարինել ռուսականով։