00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վառելիք էինք տանում դահլիճ, որ չմրսենք. ինչպես Հարություն Մերդինյանը հասավ չեմպիոնության

© Sputnik / Aram NersesyanՀարություն Մերդինյան
Հարություն Մերդինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2024
Հարություն Մերդինյան
Բաժանորդագրվել
Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Sputnik Արմենիային պատմել է 90–ականների դժվարությունների, նժույգ թափեր վարժությունն ընտրելու, դստեր, կնոջ խանդի ու մարզական կարիերան ավարտելու մասին։

Վառարանն ու կողքին գտնվող «նժույգը». «ցուրտ ու մութ» 90–ականների մասին

Հարությունը 4 տարեկան էր, երբ մարմնամարզիկի կարիերայի մասին երազող հայրը նրան տարավ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց։ Նա հիշում է, թե ինչ դժկամությամբ էր գնում պարապմունքների ու այդ ժամանակ չէր էլ պատկերացնում, որ մի օր մարմնամարզությունը դառնալու է իր ապրելակերպը։
Ամեն ինչ սկսվեց 90-ականների սկզբին։ Հարությունը հիշում է` դժվար ու ծանր տարիներ էին, դասերից հետո առանձնապես անելիք չկար, ստիպված մնում էին մարզադահլիճում ու պարապում մինչև ուշ գիշեր։
«Լինում էր դեպք, երբ լույս չէր լինում, մոմեր էինք վառում, որ պարապմունքի վերջում մի քիչ դահլիճը լուսավոր լիներ, երբեմն ահավոր ցուրտ էր լինում, վառելիք էինք տանում, որ վառարանը վառենք` չմրսենք։
Երբ ինձ հարցնում են` ինչո՞ւ հենց նժույգ թափեր ընտրեցիր, ես ասում եմ` վառարանը մոտիկ էր դրված այդ գործիքին, էնտեղ տաքանում էի ու վարժություն անում»։
Ոգեշնչում էր պատանուն ռուս մարմնամարզիկ, օլիմպիական քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը։ Հիշում է` տան պատերին նրա նկարներով պաստառներ էին կախված։ Պատանի Հարությունը երազում էր նրա նման օլիմպիական բարձունքի հասնել։
© Sputnik / Aram NersesyanՀարություն Մերդինյան
Гимнаст Арутюн Мердинян - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Հարություն Մերդինյան
Պակաս դեր չեն խաղացել նրա կյանքում նաև մարզադահլիճում հայ օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանի ու Ալբերտ Ազարյանի ներկայությունը։
«Ես միշտ շրջապատված էի լեգենդներով, բարձրակարգ մարզիկներով, դա էր ինձ ամենից շատ ոգեշնչում»։

Մարզական կարիերան ավարտելու մասին

Հարություն Մերդինյանն այս տարի կդառնա 40 տարեկան, բայց նա շարունակում է նույն տեմպով ավելի երիտասարդ մարզիկների հետ պարապել ու պատրաստվել առաջնությունների։
«Իմ տարիքի մարմնամարզիկները գուցե արդեն դժվարանան մարզվել, զուտ մկանների «մաշվածության» պատճառով։ Անկեղծ ասած, գերհզոր կամք է պետք այդ պարապմունքների ն համար, բայց տարիքն ինձ համար զուտ թվեր են»։
Մարզական կարիերան ավարտելու մասին մտքեր երբեմն ունենում է։ Բայց միշտ ինչ–որ մի բան վերջնական որոշումից հետ է պահում։ Հիմա էլ մտածում է, որ եթե գալիք Եվրոպայի առաջնությանը (24-28 ապրիլի–խմբ.) լավ արդյունքներ գրանցի, ապա կավարտի կարիերան, բայց...
© Sputnik / Aram NersesyanՀարություն Մերդինյան
Гимнаст Арутюн Мердинян - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Հարություն Մերդինյան
«Ամեն անգամ այսպես ասում եմ, բայց առաջնությունից հետո մի փոքր հանգստանում եմ, ուժերս վերականգնվում է ու որոշում եմ մարզիչներից թույլտվություն խնդրել ու նորից մարզվել։ Ինձ թույլ տալիս են... նորից սկսում եմ պարապել»
Իր մարզական կարիերան կրկին վերսկսելու դեպքում Մերդինյանը կուզենար ամեն ինչ կրկնել, բայց այսօրվա բանիմացությամբ ու փորձով։ Ասում է` այդ դեպքում արդյունքները կրկնակի լավը կլինեին։

2 տարեկան Սառան, նրա մարմնամարզական հմտություններն ու կնոջ խանդը

Ընտանիքի մասին պատմելիս Հարություն Մերդինյանն ասում է` հասարակ, սովորական, ավանդական ընտանիք ենք։
«Ես ու կինս իրար վաղուց էինք ճանաչում, երկար ժամանակ շփվել էինք, մի օր էլ որոշեցինք, որ պետք է ամուսնանաք ու ընտանիք կազմենք։ Ունենք 2 տարեկան աղջիկ, անունը` Սառա, մայրիկիս անունն է»։
Փոքրիկ Սառան, մարզիկի խոսքով, արդեն առանձնանում է իր ճկունությամբ ու ակտիվությամբ, ամենայն հավանականությամբ Հարությունը շուտով նրան մարզադպրոց կբերի` նկատել է երեխայի տվյալները։
«Դե, արդեն երևում է, որ ինձ է քաշել, անգամ դիմագծերով է շատ նման ինձ։ Մի րոպե չի նստում, ասում է` պապա, նայի, շպագատ եմ նստում, գլուխկոնծի եմ տալիս... Մի խոսքով՝ գերաշխույժ է»։
Իսկ կինն արդեն համակերպվել է Հարությունի հաճախ բացակայությունների հետ։ Մարզիկի ապրելակերպն է, դժվար է, բայց պետք է համակերպվել։
«Խանդում է, բայց հասկանում է, որ ուղղակի այլ տարբերակ չկա», -ժպտում է ամուսինը։
Լրահոս
0