00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրսկում շուրջ 2,4 հազար բնակելի տուն և 3 հազար տնամերձ տարածք է հեղեղվել. տեսանյութ

Բաժանորդագրվել
Օրենբուրգի քաղաքապետը պահանջել է, որ հեղեղված տների բնակիչները տարհանվեն։ Ովքեր հրաժարվեն, հարկադրաբար կտարհանվեն։
Օրսկում ավելի քան 2,4 հազար բնակելի տներ և 3 հազար տնամերձ տարածքներ են հեղեղվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը:
Ուրբաթ՝ ապրիլի 5-ին, փլուզվել է Օրսկ քաղաքը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը: Հեղեղումների պատճառով 3 մարդ է մահացել։
Մարդկանց տարհանում են Հին քաղաքի շրջանից, որտեղ գյուղերից մի քանիսը հայտնվել են հեղեղման գոտում։ Մարզի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել։
«Տարհանումը շարունակվում է։ Քաղաքում կազմակերպվում են 6500-տեղանոց ժամանակավոր տեղակայման կետեր։ Յուրաքանչյուր կետում տարհանվածներին դիմավորում են հոգեբանները։ Նրանք գնահատում են մարդկանց հուզական վիճակը, օգնում հաղթահարել սթրեսը»,- մարզի ղեկավար Դենիս Պասլերի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Պասլերի խոսքով` Օրսկում հեղեղված տարածքից տարհանվել է մոտ 2 հազար մարդ, իսկ ժամանակավոր տեղակայման կետերում 320 մարդ է գտնվում, որոնցից 85–ը` երեխա:
«Այժմ Ուրալ գետի ջրի մակարդակը 855 սմ է, գիշերը այն կարող է հասնել կրիտիկական մակարդակի»,– հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը: Նա պահանջել է, որ հեղեղված տների բնակիչները տարհանվեն, հրաժարվողներին հարկադրաբար կտարհանեն ոստիկանության մասնակցությամբ։
Օրսկի բնակիչները ՌԻԱ Նովոստիին տրամադրել են մինչև տանիքը ջրի տակ անցած բնակելի շենքերի և ջրածածկ տարածքներում մնացած ընտանի կենդանիների կադրերը: Դրանցից մեկում երևում է, որ շունը մնացել է տախտակի վրա, վնգստում է և չի համարձակվում լողալով դուրս գալ այդ հատվածից։ Մոտակայքում տներն ու գոմերը մինչև տանիքը ծածկվել են ջրով, ջրի տակ են հայտնվել նաև երկհարկանի քոթեջների առաջին հարկերը։
Տեսագրություններից մեկում էլ երևում է Հին քաղաքը Նորի հետ կապող կամուրջը, որն ամբողջությամբ ողողված է ջրով։
Լրահոս
0