https://arm.sputniknews.ru/20240405/hh-um-rusali-dustr-ynkerutjunn-arajin-eramsjakum-500-000-t-artadranq-e-tvogharkel-74217214.html
ՀՀ-ում «Ռուսալի» դուստր ընկերությունն առաջին եռամսյակում հատել է 500 000 տ արտադրանքի շեմը
ՀՀ-ում «Ռուսալի» դուստր ընկերությունն առաջին եռամսյակում հատել է 500 000 տ արտադրանքի շեմը
Sputnik Արմենիա
Առկա ցուցանիշները «Արմենալի» համար առաջին տեղն են ապահովել պատրաստի արդյունաբերական ապրանք արտադրողների և արտահանողների շարքում։ 05.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-05T13:54+0400
2024-04-05T13:54+0400
2024-04-05T14:01+0400
արմենալ
արտադրություն
ալյումին
https://cdn.am.sputniknews.ru/img/25/93/259356_0:53:1024:629_1920x0_80_0_0_187e76fbf156cb89f90697a1e7408df0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Արմենալ» գործարանը, որը «Ռուսալի» դուստր ընկերությունն է, առաջին եռամսյակում հատել է 500 հազար տոննա արտադրանքի շեմը, հայտնել են ձեռնարկությունից:«Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ Երևանի «Արմենալ» փայլաթիթեղի գործարանը թողարկել է 500 հազար տոննա արտադրանք։ Այդ ծավալն արտադրվել է աշխարհի խոշորագույն ալյումինային ընկերություններից մեկի՝ «Ռուսալի» կազմում է 2000 թվականի մայիսից սկսած ձեռնարկության աշխատանքի ընթացքում»,-ասված է գործարանի հաղորդագրության մեջ։Նշվում է նաև, որ առաջին 100 հազար տոննայի արտադրության համար պահանջվել է ավելի քան տասը տարի, իսկ վերջին 100 հազար տոննայի համար՝ երեք տարուց մի փոքր ավելի։Ընկերությունում նաև հայտնել են, որ արտադրության հաստատուն աճը «Արմենալի» համար առաջին տեղն է ապահովել Հայաստանի պատրաստի արդյունաբերական ապրանք արտադրողների և արտահանողների շարքում:«Արմենալ» գործարանը 2000 թվականից «Ռուսալի»-ի կազմում է։ Հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործման էր հանձնվել 1950 թվականին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/25/93/259356_58:0:966:681_1920x0_80_0_0_a0b5e3bafff4137e8eee74a882435749.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմենալ, արտադրություն, ալյումին
արմենալ, արտադրություն, ալյումին
ՀՀ-ում «Ռուսալի» դուստր ընկերությունն առաջին եռամսյակում հատել է 500 000 տ արտադրանքի շեմը
13:54 05.04.2024 (Թարմացված է: 14:01 05.04.2024) Առկա ցուցանիշները «Արմենալի» համար առաջին տեղն են ապահովել պատրաստի արդյունաբերական ապրանք արտադրողների և արտահանողների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Արմենալ» գործարանը, որը «Ռուսալի» դուստր ընկերությունն է, առաջին եռամսյակում հատել է 500 հազար տոննա արտադրանքի շեմը, հայտնել են ձեռնարկությունից:
«Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ Երևանի «Արմենալ» փայլաթիթեղի գործարանը թողարկել է 500 հազար տոննա արտադրանք։ Այդ ծավալն արտադրվել է աշխարհի խոշորագույն ալյումինային ընկերություններից մեկի՝ «Ռուսալի» կազմում է 2000 թվականի մայիսից սկսած ձեռնարկության աշխատանքի ընթացքում»,-ասված է գործարանի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ առաջին 100 հազար տոննայի արտադրության համար պահանջվել է ավելի քան տասը տարի, իսկ վերջին 100 հազար տոննայի համար՝ երեք տարուց մի փոքր ավելի։
Ընկերությունում նաև հայտնել են, որ արտադրության հաստատուն աճը «Արմենալի» համար առաջին տեղն է ապահովել Հայաստանի պատրաստի արդյունաբերական ապրանք արտադրողների և արտահանողների շարքում:
«Չնայած բազմաթիվ արգելքներին և առկա խնդիրներին՝ «Արմենալը» ևս մեկ բարձր նշաձող հաղթահարեց։ Դա հնարավոր դարձավ համախոհների և բարձրակարգ մասնագետների միջուկի համակարգված աշխատանքի շնորհիվ։ Գործարանի թիմն առջևում դեռ շատ բարձունքներ ու աշխատանքային նվաճումներ ունի»,- ասվում է «Արմենալի» գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հայտարարության մեջ։
«Արմենալ» գործարանը 2000 թվականից «Ռուսալի»-ի կազմում է։ Հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, որը շահագործման էր հանձնվել 1950 թվականին։