https://arm.sputniknews.ru/20240404/rd-adts-n-dzerbakalel-e-krvokusi-ahabekchutjan-mej-nergravvats-evs-ereq-andzanc-74191635.html
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ ներգրավված ևս երեք անձանց
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ ներգրավված ևս երեք անձանց
Sputnik Արմենիա
ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել հրազեն և մեքենաներ ձեռք բերելու համար։ 04.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-04T17:00+0400
2024-04-04T17:00+0400
2024-04-04T17:04+0400
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ձերբակալություն
կրոկուս սիթի հոլ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/04/74191832_0:0:1920:1080_1920x0_80_0_0_063e77ac3c1da6110c73218d2ec4d453.jpg
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում ձերբակալել է Կենտրոնական Ասիայից եկած ևս երեք ներգաղթյալի, որոնք ներգրավված են եղել «Կրոկուսի» ահաբեկչության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնը։ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել ահաբեկչության ժամանակ կիրառված հրազենը և տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար։ Երրորդը հավաքագրել է ահաբեկչության հանցակիցներին ու ֆինանսավորել իրագործողներին։Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Задержание фигурантов по делу о теракте в "Крокусе". Видео ФСБ РФ
Sputnik Արմենիա
ФСБ публикует видео с задержанными по делу о теракте в "Крокусе"
2024-04-04T17:00+0400
true
PT1M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/04/74191832_162:0:1602:1080_1920x0_80_0_0_2cbb4895404c7e5fe027ae0a77932bda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, կրոկուս սիթի հոլ, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, կրոկուս սիթի հոլ, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ ներգրավված ևս երեք անձանց
17:00 04.04.2024 (Թարմացված է: 17:04 04.04.2024) ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել հրազեն և մեքենաներ ձեռք բերելու համար։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում ձերբակալել է Կենտրոնական Ասիայից եկած ևս երեք ներգաղթյալի, որոնք ներգրավված են եղել «Կրոկուսի» ահաբեկչության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնը։
ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել ահաբեկչության ժամանակ կիրառված հրազենը և տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար։ Երրորդը հավաքագրել է ահաբեկչության հանցակիցներին ու ֆինանսավորել իրագործողներին։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ
հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը`
144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ,
այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող
Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: