https://arm.sputniknews.ru/20240404/krvokusi-ahabekchutjun-ev-ukraina-hajtni-en-shvojgui-ev-lekvornjui-zrujci-manramasnery-74167043.html
«Կրոկուսի» ահաբեկչություն և Ուկրաինա. հայտնի են Շոյգուի և Լեկորնյուի զրույցի մանրամասները
«Կրոկուսի» ահաբեկչություն և Ուկրաինա. հայտնի են Շոյգուի և Լեկորնյուի զրույցի մանրամասները
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարն ասել է, որ ֆրանսիական կոնտինգենտի հնարավոր տեղակայումն Ուկրաինայում խնդիրներ կստեղծի Ֆրանսիայի համար։ 04.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-04T10:13+0400
2024-04-04T10:13+0400
2024-04-04T10:13+0400
ռուսաստան
ֆրանսիա
սերգեյ շոյգու
ուկրաինա
կրոկուս սիթի հոլ
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_0:0:1594:896_1920x0_80_0_0_3fbb736d86a57dba75d7ffceda76a921.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեբաստիան Լեկորնյուն ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Նշվում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ նա փորձել է համոզել իր ռուս գործընկերոջը, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ հայտարարելով «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման ստանձնած պատասխանատվության մասին։Նախարարներն անդրադարձել են նաև Ելիսեյան պալատից Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին հայտարարություններին։ Այդ համատեքստում Սերգեյ Շոյգուն նշել է, որ եթե դրանք գործնականում իրականացվեն, ապա խնդիրներ կստեղծեն հենց Ֆրանսիայի համար։ Կողմերը նշել են Ուկրաինայի հարցով երկխոսության պատրաստակամությունը, մասնավորապես՝ «Ստամբուլի խաղաղության» նախաձեռնության համատեքստում։Հավելենք, որ սա 2022 թվականի հոկտեմբերից մինչ օրս Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների առաջին հեռախոսազրույցն է։
ֆրանսիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_116:0:1471:1016_1920x0_80_0_0_5d19c8a6039767deeb00ac6e957c7eac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ֆրանսիա, սերգեյ շոյգու, ուկրաինա, կրոկուս սիթի հոլ, նախարար
ռուսաստան, ֆրանսիա, սերգեյ շոյգու, ուկրաինա, կրոկուս սիթի հոլ, նախարար
«Կրոկուսի» ահաբեկչություն և Ուկրաինա. հայտնի են Շոյգուի և Լեկորնյուի զրույցի մանրամասները
ՌԴ պաշտպանության նախարարն ասել է, որ ֆրանսիական կոնտինգենտի հնարավոր տեղակայումն Ուկրաինայում խնդիրներ կստեղծի Ֆրանսիայի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեբաստիան Լեկորնյուն ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել 2024 թվականի մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ նա փորձել է համոզել իր ռուս գործընկերոջը, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ հայտարարելով «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման ստանձնած պատասխանատվության մասին։
Շոյգուն իր հերթին ընդգծել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն։ Նրա խոսքով՝ տեղեկություններ կան ուկրաինական հետքի մասին։
Նախարարներն անդրադարձել են նաև Ելիսեյան պալատից Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու մասին հայտարարություններին։ Այդ համատեքստում Սերգեյ Շոյգուն նշել է, որ եթե դրանք գործնականում իրականացվեն, ապա խնդիրներ կստեղծեն հենց Ֆրանսիայի համար։ Կողմերը նշել են Ուկրաինայի հարցով երկխոսության պատրաստակամությունը, մասնավորապես՝ «Ստամբուլի խաղաղության» նախաձեռնության համատեքստում։
Հավելենք, որ սա 2022 թվականի հոկտեմբերից մինչ օրս Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների առաջին հեռախոսազրույցն է։