00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ոսկեպարցիները զրկվեն իրենց տներից, մարդու իրավունքների խախտում կլինի՞. ՄԻՊ–ի արձագանքը

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Մանասյանը
Անահիտ Մանասյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մանասյանը շեշտեց` հայաստանյան պետական իրավասու մարմինները պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեն սահմանամերձ բնակչության համար այդ խախտումները կանխարգելելու կամ դրանք հաղթահարելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները ՀՀ ՄԻՊ գրասենյակի տեսադաշտում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` պատասխանելով այն հարցին, որ երբ Տավուշում իրականցվի սահմանազատում և որոշ մարդիկ զրկվեն իրենց տներից, դա մարդու իրավունքների խախտում կարելի՞ է համարել։
«Անձանց իրավունքների ցանկացած խախտում մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց կլինի, այլ հարց է, թե ով է պատասխանատու այդ իրավունքի խախտման համար։ Պատասխանատու սուբյեկտների ամրագրման համար հարցը փոքր-ինչ այլ է, դա ենթադրում է, որ պետք է տեղի ունենա բավարար և համակողմանի վերլուծություն և ուսումնասիրություն հարցի վերաբերյալ»,–ասաց նա։
Մանասյանն ընդգծեց, որ ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ իրենք բավականին լուրջ հատված նվիրել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, արձանագրել են իրավունքի բոլոր խախտումները, որոնց մի մասը ադրբեջանական զինծառայողների առկայության պատճառով են։
ՄԻՊ–ը շեշտեց, որ հայաստանյան պետական իրավասու մարմինները պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեն բնակչության համար այդ խախտումները կանխարգելելու կամ դրանք հաղթահարելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանին տարածքներ տալու թեման թեժացավ, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»:
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Լրահոս
0