https://arm.sputniknews.ru/20240404/em-vs-eatm-inch-scenar-e-spasum-hajastanin-74205101.html
ԵՄ vs ԵԱՏՄ. ի՞նչ սցենար է սպասում Հայաստանին
ԵՄ vs ԵԱՏՄ. ի՞նչ սցենար է սպասում Հայաստանին
Sputnik Արմենիա
Եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնի, ապա կզրկվի կազմակերպության անդամի բոլոր առավելություններից։ Բրյուսելի հետ մերձեցումը կարող է հանգեցնել նաև... 04.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-04T22:44+0400
2024-04-04T22:44+0400
2024-04-04T22:44+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55529101_0:0:1600:901_1920x0_80_0_0_836d72cc2b9d169cb60f2ec3ccbd1c28.jpg
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան առաջիկա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ անպայման կանդրադառնա Երևանի վրա արևմտյան ազդեցության ուժեղացման հարցերին: Sputnik Արմենիան փորձել է հասկանալ, թե ԵՄ-ն ինչ հեռանկարներ է խոստանում պոտենցիալ մասնակիցներին և ինչ տեսք ունի դա գործնականում՝ կյանքի փորձից դատելով։Առանց վիզայի ռեժիմը՝ որպես քաղցրաբլիթԵթե Հայաստանը ճանաչվի ԵՄ անդամության թեկնածու, Երևանն անմիջապես ստիպված կլինի կատարել բոլոր այն կանոնները, որոնք պարտադիր են ԵՄ անդամների համար։ Այդպիսին են անդամակցության ընթացակարգի գործարկման պայմանները, որոնց դեպքում նոր երկրների համար ընդունելությունն ամենևին էլ երաշխավորված չէ։Բրյուսելում չեն շտապում ընդլայնվել այն պետությունների հաշվին, որոնք աշխարհագրորեն հեռու են և միասնական Եվրոպայի հետ ընդհանուր սահմաններ չունեն։ ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ հայտարարում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների հնարավորության մասին, որպեսզի մոտիվացնի և Երևանին բաց չթողնի իր ազդեցության ուղեծրից: Եվրամիությանը միանալու համար թեկնածու երկրները միջինը 9 տարի են սպասում։ Թուրքիան սպասում է 1987 թվականից, իսկ Սերբիան և Չեռնոգորիան ավելի քան 10 տարի բանակցություններ են վարում: Այս ընթացքում աշխարհում կառուցվում են միջազգային համագործակցության նոր և արդյունավետ մոդելներ։Ազատություն, դոտացիա, միգրացիաԱյն պետությունները, որոնք ԵՄ-ին համեմատաբար վերջերս են անդամակցել, օրինակ՝ Բուլղարիան, Ռումինիան, Բալթյան երկրները, բուռն մեդիաէյֆորիայից և ֆինանսական ակտիվությունից հետո արդյունքում անցան ամբողջական դոտացիայի և ավելի մեծ ու զարգացած եվրոպական երկրներից կախվածության։Տարիների ընթացքում այնտեղ արդյունաբերության և գյուղատնտեսության հետընթաց եղավ, ինչը հանգեցրեց դեպի Արևմտյան Եվրոպա բնակչության մեծ արտահոսքի։ Նույն սցենարն է սպասում նաև Հայաստանին։ Ընդ որում` հիմա ԵՄ-ում այնքան էլ լավ ժամանակներ չեն`Ռուսաստանի հետ կապերի խզման և էներգակիրների գների աճի պատճառով։ Եվրոպացիների կենսամակարդակը նվազում է, իսկ խոշոր արտադրությունները տեղափոխվում են Եվրոպայից դուրս, և կրճատվում է աշխատատեղերի քանակը։ԵՄ vs ԵԱՏՄՀաշվի առնելով, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերազգային իրավասությունները խաչվում են, Երևանի կողմից արևմտյան իրավունքի ցանկացած որդեգրում հակասում է ԵԱՏՄ–ի շրջանակում Հայաստանի պարտավորություններին։ Եթե եվրոպական պետությունը Հայաստանի դեմ հայցով դիմի ԵՄ դատարան, դա կարող է նրա համար բարդ իրավիճակ ստեղծել երկու տնտեսական միավորումների գործընկերների հետ հարաբերություններում։ Իսկ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնի, ապա, սահմանված կարգի համաձայն, մեկ տարվա ընթացքում կզրկվի կազմակերպության անդամին վերապահված բոլոր առավելություններից։Բրյուսելյան հանդիպումը սրելու է Արևմուտք–ՌԴ առճակատումը. Սերժ ՍարգսյանԲրյուսելի հետ մերձեցումը կարող է հանգեցնել նաև ԱՊՀ պայմանագրային բազայում արտոնությունների կորստի։ Օրինակ` կվերանայվի անմաքս առևտրի գոտու մասին 2011 թվականի պայմանագիրը, որը ապրանքների մեծ մասի համար զրոյացնում է մաքսատուրքերը Համագործակցության երկրների միջև։ Դա բացասաբար կանդրադառնա էներգետիկայի, արդյունաբերության, սերտիֆիկացման, գիտատեխնիկական համագործակցության, տարանցման, ագրոարդյունաբերական համալիրի, հակամենաշնորհային քաղաքականության և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ԵՄ-Ռուսաստան և ԻրանԵԱՏՄ-ին Երևանի անդամակցելուց հետո Եվրոպան Հայաստանում ավելացնում էր իր գաղափարական և քաղաքական խնդիրներին առնչվող նախագծային ֆինանսավորումը։ Մոսկվան այս տարիներին ներդրումներ է կատարել արդյունաբերական օբյեկտների և ենթակառուցվածքների երկարաժամկետ զարգացման մեջ։Այս ֆոնին հայտարարությունները, թե Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ակնհայտորեն հակասում են Մոսկվայի հետ Երևանի դաշնակցային կապն ու ընդհանուր ինտեգրացիոն միավորումները (ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ) քայքայելու բրյուսելյան ցանկությանը։Հայաստանի եվրոպական կողմնորոշումը կարող է քաղաքական և տնտեսական հակազդեցության ավելի ակտիվ միջոցների դրդել նաև Իրանին: Բացի այդ, Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բավականին ուժեղ լոբբի ունեն ԵՄ-ում, առավելագույնս կխանգարեն Եվրամիությանն ինտեգրվելու Երևանի հայտի առաջխաղացմանը: Դրա համար նրանք Եվրոպայի դեմ ունեն իրենցից կախվածության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ադրբեջանական գազը և թուրքական գազային տարանցման երթուղին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55529101_99:0:1520:1066_1920x0_80_0_0_0214ccf8c728c6d23f3112d2685382de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, նիկոլ փաշինյան
ԵՄ vs ԵԱՏՄ. ի՞նչ սցենար է սպասում Հայաստանին
Եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնի, ապա կզրկվի կազմակերպության անդամի բոլոր առավելություններից։ Բրյուսելի հետ մերձեցումը կարող է հանգեցնել նաև ԱՊՀ պայմանագրային բազայում արտոնությունների կորստի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան առաջիկա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ անպայման կանդրադառնա Երևանի վրա արևմտյան ազդեցության ուժեղացման հարցերին:
Sputnik Արմենիան փորձել է հասկանալ, թե ԵՄ-ն ինչ հեռանկարներ է խոստանում պոտենցիալ մասնակիցներին և ինչ տեսք ունի դա գործնականում՝ կյանքի փորձից դատելով։
Առանց վիզայի ռեժիմը՝ որպես քաղցրաբլիթ
Եթե Հայաստանը ճանաչվի ԵՄ անդամության թեկնածու, Երևանն անմիջապես ստիպված կլինի կատարել բոլոր այն կանոնները, որոնք պարտադիր են ԵՄ անդամների համար։ Այդպիսին են անդամակցության ընթացակարգի գործարկման պայմանները, որոնց դեպքում նոր երկրների համար ընդունելությունն ամենևին էլ երաշխավորված չէ։
Բրյուսելում չեն շտապում ընդլայնվել այն պետությունների հաշվին, որոնք աշխարհագրորեն հեռու են և միասնական Եվրոպայի հետ ընդհանուր սահմաններ չունեն։ ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ հայտարարում է
Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների հնարավորության մասին, որպեսզի մոտիվացնի և Երևանին բաց չթողնի իր ազդեցության ուղեծրից: Եվրամիությանը միանալու համար թեկնածու երկրները միջինը 9 տարի են սպասում։ Թուրքիան սպասում է 1987 թվականից, իսկ Սերբիան և Չեռնոգորիան ավելի քան 10 տարի բանակցություններ են վարում: Այս ընթացքում աշխարհում կառուցվում են միջազգային համագործակցության նոր և արդյունավետ մոդելներ։
Ազատություն, դոտացիա, միգրացիա
Այն պետությունները, որոնք ԵՄ-ին համեմատաբար վերջերս են անդամակցել, օրինակ՝ Բուլղարիան, Ռումինիան, Բալթյան երկրները, բուռն մեդիաէյֆորիայից և ֆինանսական ակտիվությունից հետո արդյունքում անցան ամբողջական դոտացիայի և ավելի մեծ ու զարգացած եվրոպական երկրներից կախվածության։
Տարիների ընթացքում այնտեղ արդյունաբերության և գյուղատնտեսության հետընթաց եղավ, ինչը հանգեցրեց դեպի Արևմտյան Եվրոպա բնակչության մեծ արտահոսքի։ Նույն սցենարն է սպասում նաև Հայաստանին։ Ընդ որում` հիմա ԵՄ-ում այնքան էլ լավ ժամանակներ չեն`Ռուսաստանի հետ կապերի խզման և էներգակիրների գների աճի պատճառով։ Եվրոպացիների կենսամակարդակը նվազում է, իսկ խոշոր արտադրությունները տեղափոխվում են Եվրոպայից դուրս, և կրճատվում է աշխատատեղերի քանակը։
Հաշվի առնելով, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերազգային իրավասությունները խաչվում են, Երևանի կողմից արևմտյան իրավունքի ցանկացած որդեգրում հակասում է ԵԱՏՄ–ի շրջանակում Հայաստանի պարտավորություններին։ Եթե եվրոպական պետությունը Հայաստանի դեմ հայցով դիմի ԵՄ դատարան, դա կարող է նրա համար բարդ իրավիճակ ստեղծել երկու տնտեսական միավորումների գործընկերների հետ հարաբերություններում։ Իսկ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնի, ապա, սահմանված կարգի համաձայն, մեկ տարվա ընթացքում կզրկվի կազմակերպության անդամին վերապահված բոլոր առավելություններից։
Բրյուսելի հետ մերձեցումը կարող է հանգեցնել նաև ԱՊՀ պայմանագրային բազայում արտոնությունների կորստի։ Օրինակ` կվերանայվի անմաքս առևտրի գոտու մասին 2011 թվականի պայմանագիրը, որը ապրանքների մեծ մասի համար զրոյացնում է մաքսատուրքերը Համագործակցության երկրների միջև։ Դա բացասաբար կանդրադառնա էներգետիկայի, արդյունաբերության, սերտիֆիկացման, գիտատեխնիկական համագործակցության, տարանցման, ագրոարդյունաբերական համալիրի, հակամենաշնորհային քաղաքականության և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցելուց հետո Եվրոպան Հայաստանում ավելացնում էր իր գաղափարական և քաղաքական խնդիրներին առնչվող նախագծային ֆինանսավորումը։ Մոսկվան այս տարիներին ներդրումներ է կատարել արդյունաբերական օբյեկտների և ենթակառուցվածքների երկարաժամկետ զարգացման մեջ։
Այս ֆոնին հայտարարությունները, թե Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ակնհայտորեն հակասում են Մոսկվայի հետ Երևանի դաշնակցային կապն ու ընդհանուր ինտեգրացիոն միավորումները (ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ) քայքայելու բրյուսելյան ցանկությանը։
Հայաստանի եվրոպական կողմնորոշումը կարող է քաղաքական և տնտեսական հակազդեցության ավելի ակտիվ միջոցների դրդել նաև Իրանին: Բացի այդ, Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բավականին ուժեղ լոբբի ունեն ԵՄ-ում, առավելագույնս կխանգարեն Եվրամիությանն ինտեգրվելու Երևանի հայտի առաջխաղացմանը: Դրա համար նրանք Եվրոպայի դեմ ունեն իրենցից կախվածության այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ադրբեջանական գազը և թուրքական գազային տարանցման երթուղին։