00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտուտ

© Sputnik / Asatur YesayantsՍոթք
Սոթք - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Սոթք
Բաժանորդագրվել
Կառույցը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին միջամտել կանխելու հետագա ագրեսիան Հայաստանի ժողովրդի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Հայաստանի համար։
Կառույցը կարմիր դրոշի ահազանգ է տարածել` հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու տարածքային պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա վերջին հարձակումները։
«Տավուշի մարզում Ադրբեջանի տարածքային նկրտումները և տարածքային վեճի արդարացի կարգավորմանը հասնելու դժկամությունը, ինչը զուգորդված է սահմանագծման և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի հետ, մեծ տագնապ են առաջացնում: Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել ընթացիկ իրադարձություններով։ Անհրաժեշտ են անհապաղ միջազգային գործողություններ` հետագա ագրեսիան կանխելու և Հայաստանի ժողովրդին պաշտպանելու համար։ Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին միջամտել և աջակցել միջազգային իրավունքին` կանխելու հերթական հումանիտար աղետը»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Ադրբեջանի նպատակն է ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային։
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Ադրբեջանը, կարծես, Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն է վարում։
Վերջին անգամ ինստիտուտը նման SOS ահազանգեր էր տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար:
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԵՄ երկրներում և ԱՄՆ–ում արգելել «Գորշ գայլեր»-ին
Լրահոս
0