https://arm.sputniknews.ru/20240404/arajik-harutjunjany-kadry-knshanakvi-satm-ghekavar-past-74163707.html
Արայիկ Հարությունյանի «կադրը» կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»
Արայիկ Հարությունյանի «կադրը» կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»
Sputnik Արմենիա
Օրաթերթի տեղեկություններով` Արմեն Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն... 04.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-04T09:30+0400
2024-04-04T09:30+0400
2024-04-04T11:16+0400
արայիկ հարությունյան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
արմեն հայրապետյան
տնօրեն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/19/70434463_0:0:1600:901_1920x0_80_0_0_b7d0340871668fb4774c8df914016465.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Առաջիկայում աշխատանքից կազատվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որին կփոխարինի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»` վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։Նշվում է, որ Արմեն Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն, մեղմ ասած, ձախողվել է և ազատվել աշխատանքից:Սակայն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո վերջինիս օգնական Աշոտ Առուշանյանի միջնորդությամբ Արմեն Դանիելյանը վերադարձել է կառույց՝ արդեն որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ:Ընդգծվում է, որ չնայած Արայիկ Հարությունյանի ջանքերին, Նիկոլ Փաշինյանը Արմեն Դանիելյանի թեկնածությունը չի հաստատել, ինչից Հարությունյանը չափազանց վրդովված ու ընկճված է եղել: Այդուամենայնիվ, Դանիելյանը չի «հանձնվել» ու սկսել է աշխատել ՍԱՏՄ նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի դեմ: Հիմա Արայիկ Հարությունյանը վերջնական «հաջողության» է հասել, և առաջիկայում ՍԱՏՄ ղեկավար կնշանակվի իր «կադրը»՝ Արմեն Դանիելյանը:Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/19/70434463_99:0:1520:1066_1920x0_80_0_0_fa29bd3facca8177d944d880f34ae005.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արայիկ հարությունյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), արմեն հայրապետյան, տնօրեն, նիկոլ փաշինյան
արայիկ հարությունյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), արմեն հայրապետյան, տնօրեն, նիկոլ փաշինյան
Արայիկ Հարությունյանի «կադրը» կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»
09:30 04.04.2024 (Թարմացված է: 11:16 04.04.2024) Օրաթերթի տեղեկություններով` Արմեն Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն ձախողվել է և ազատվել աշխատանքից, սակայն Արայիկ Հարությունյանը նրան հետ է բերել համակարգ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Առաջիկայում աշխատանքից կազատվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որին կփոխարինի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»` վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
«Չնայած Արմեն Հայրապետյանի հեռանալը կձևակերպվի որպես պաշտոնանկություն «սեփական դիմումի համաձայն», սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան պարզապես «առաջարկել» են դիմում գրել ու լուռումունջ հեռանալ»,–գրում է օրաթերթը:
Նշվում է, որ Արմեն Դանիելյանը ժամանակին աշխատել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում՝ որպես վարչության պետ, սակայն, մեղմ ասած, ձախողվել է և ազատվել աշխատանքից:
Սակայն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո վերջինիս օգնական Աշոտ Առուշանյանի միջնորդությամբ Արմեն Դանիելյանը վերադարձել է կառույց՝ արդեն որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ:
«Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ նա սկսել է իր ղեկավարի՝ Արթուր Ասոյանի «տակը փորել»՝ հույսով, որ ինքը կնշանակվի գրասենյակի ղեկավար: Ասոյանին, ի վերջո, 2022 թ. հոկտեմբերի 3-ից ազատել են աշխատանքից, որից հետո Դանիելյանը ավելի վաղ նշանակված տեղակալի առկայության պայմաններում եղել է ղեկավարի պաշտոնակատար, բայց գրասենյակի ղեկավար չի նշանակվել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, նա սկսել է աշխատել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ՝ նույն հավակնություններով: Վերջինս աշխատանքից ազատվել է 2023 թ. հունվարի 27-ին»,–գրում է օրաթերթը:
Ընդգծվում է, որ չնայած Արայիկ Հարությունյանի ջանքերին, Նիկոլ Փաշինյանը Արմեն Դանիելյանի թեկնածությունը չի հաստատել, ինչից Հարությունյանը չափազանց վրդովված ու ընկճված է եղել: Այդուամենայնիվ, Դանիելյանը չի «հանձնվել» ու սկսել է աշխատել ՍԱՏՄ նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանի դեմ: Հիմա Արայիկ Հարությունյանը վերջնական «հաջողության» է հասել, և առաջիկայում ՍԱՏՄ ղեկավար կնշանակվի իր «կադրը»՝ Արմեն Դանիելյանը:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։