00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը, ունենալով հազարամյա պատմություն, իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա

© SputnikՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զախարովան նշել է, որ հայկական քաղաքակրթությունն ունի հազարամյա պատմություն և շատ հին էեվրոպական ժողովրդավարությունից, և զարմացնում է Հայաստանի դիրքորոշումը` Եվրամիության հետ իրեն ասոցացնելու:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի -Sputnik. Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այսօր աչքովս ընկավ Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասել է, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական ինչ-որ արժեքների կրող է։ Գիտեք ինչն է ինձ զարմացնում: Իսկ ինչու են ՀՀ–ի ներկա իշխանությունները համեմատում հայկական հնագույն քաղաքակրթությունը՝ մշակույթը, պատմությունը, փակուղում գտնվող Եվրոպական միության հետ, երբ, կներեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ են իրենք եղել։ Հայաստանը հազարամյակների մշակույթ է, պետական կառուցվածք է», - շարունակել Է Զախարովան և ընդգծել, որ Երևանն իր համար «ինչ–որ մոդել է գտել, որին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի ընդունում»։
Զախարովային զարմացրել էլ Եվրամիության` «բացարձակ ամորֆ, կամազուրկ, քայքայվող կառույցի» հետ իրեն ասոցացնելու Հայաստանի որոշումը, այն պարագայում, որ հայկական քաղաքակրթությունն ունի հազարամյա պատմություն, որը նախորդում է եվրոպական ժողովրդավարությանը։
Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ ԵՄ-ի վիճակն ամբողջությամբ տեսանելի ՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, հասարակական և իրավական ցուցանիշները:
Եվ հիմա, նրա խոսքով, հազարամյակների պատմություն ունեցող հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը խնդրում է, որ հարաբերություններ ստեղծի «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ դեպի ԵՄ ճանապարհը երկրի համար «ամենացանկալի և ճիշտ տարբերակն է, որին մենք պետք է գնանք»:
Լրահոս
0