https://arm.sputniknews.ru/20240403/elen-asatrjann-yntrvel-e-glendeli-qaghaqapet-74113527.html
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Sputnik Արմենիա
Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը: 03.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-03T11:42+0400
2024-04-03T11:42+0400
2024-04-03T11:43+0400
գլենդել
քաղաքապետ
հայ
կին
էլեն ասատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74111902_0:224:996:784_1920x0_80_0_0_b6024c17bd10a9e8560d8cba3ea5340e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ծնունդով Հայաստանից Էլեն Ասատրյանը։ Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:Նշենք, որ դեռևս 2022 թվականին Էլեն Ասատրյանն ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, որ ընտրվել է խորհրդի անդամ։41-ամյա Էլեն Ասատրյանը ծնվել է Հայաստանում։ 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։
գլենդել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74111902_0:173:996:920_1920x0_80_0_0_0b0c16ebd189606f119f32f4110dc79f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գլենդել, քաղաքապետ, հայ, կին, էլեն ասատրյան
գլենդել, քաղաքապետ, հայ, կին, էլեն ասատրյան
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
11:42 03.04.2024 (Թարմացված է: 11:43 03.04.2024) Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ծնունդով Հայաստանից Էլեն Ասատրյանը։ Այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- ասել է Ասատրյանը։
Նշենք, որ դեռևս 2022 թվականին Էլեն Ասատրյանն ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, որ ընտրվել է խորհրդի անդամ։
41-ամյա Էլեն Ասատրյանը ծնվել է Հայաստանում։ 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։