00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի վերջին սադրանքը կապված է ապրիլի 5–ին նախատեսված հանդիպման հետ. Խաչատրյան

Արմեն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
Բաժանորդագրվել
ՔՊ պատգամավորի խոսքով` ռազմական բալանսը ՀՀ և Ադրբեջանի միջև այսօր այնքան խախտված է, որ ՀՀ–ն այսօր պատերազմի գնալու ցանկություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի վերջին սադրանքը պայմանավորված է ապրիլի 5–ին Բրյուսելում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմամբ։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2–ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի հռետորաբանությունն անվերահսկելի է դառնում․ Ֆրանսիայի ԱԳՆ
«Ադրբեջանի նման պահվածքը մեզ համար նոր չէ։ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում, թե իբր ապրիլի 1-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ ունեն լեգիտիմ հիմքեր ստեղծելու` հարձակման համար։ Մեզ համար նորություն չէ Ադրբեջանի այս պրիմիտիվ ձեռագիրը. եթե դա մեկ–երկու տարի առաջ հաջողվում էր նրան, ապա հիմա` ոչ, քանի որ ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին` ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է»,– ընդգծեց պատգամավորը։
Ըստ նրա` Ադրբեջանն այսօր չի ձգտում խաղաղության, այլ ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղությունը, բայց Հայաստանը միանշնակ գնալու է այդ ուղղությամբ ու Ադրբեջանին պարտադրելու է խաղաղություն։
«Ադրբեջանին պետք է ստիպել վերադառնալ կառուցողական դաշտ։ Ադրբեջանն այսօր միջազգային իրավունքի դիրքերից չի խոսում, այլ խոսում է միայն ուժի դիրքերից։ Այս ուղղությամբ ՀՀ–ն կիրառում է իր ամբողջ զինանոցը, այդ թվում` դիվանագիտական, ու զինված ուժերում էլ բարեփոխումներ ենք անում։ Այդ բարեփոխումները քիչ տեսանելի են, սակայն հաստատ որոշ ժամանակ անց մենք ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա մեր երկրի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը պաշտպանել։ Մենք դրան հասնելու ենք` Ադրբեջանը ուզի, թե չուզի»,– վստահեցրեց Խաչատրյանը։
Պատգամավորը համոզված է` Ալիևը ագրեսիվ հայտարարություններ անում է իր ներքին լսարանի համար, ու դա բռնապետին բնորոշ դրսևորում է։
«Այդպիսով նա փորձում է իրեն դնել շատ ուժեղ ղեկավարի, տղու տեղ, բայց փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ դա երկար չի տևում։ Ես հաստատ գիտեմ, որ կգա այն օրը, երբ ՀՀ-ի դեմ բառեր ու գործողություններ անելուց առաջ շատ երկար կմտածեն ու երևի թե չեն անի»,– ընդգծեց նա։
Այսօր, ըստ նրա, ՀՀ իշխանությունների քայլերը հավասարակշռված են հատկապես սահմանազատման գործընթացում. դա գալիս է նրանից, որ ռազմական բալանսը երկու երկների միջև այնքան խախտված է, որ ՀՀ–ն այսօր պատերազմի գնալու ցանկություն չունի։
Լրահոս
0