00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թայվանում երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության վրա

© AP Photo / Hualien City Government via APԵրկրաշարժի հետևանքները Թայվանում
Երկրաշարժի հետևանքները Թայվանում - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
Երկրաշարժի հետևանքները Թայվանում
Բաժանորդագրվել
Թայվանի առաջատար կիսահաղորդիչներ արտադրող TSMC-ը տարհանում է անձնակազմին կղզու գործարաններից:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թայվանում տեղի ունեցած երկրաշարժերն ազդել են կիսահաղորդիչների արտադրության համաշխարհային հզորությունների գրեթե մեկ հինգերորդի, ինչպես նաև հաշվողական մեքենաների համաշխարհային արտահանման տասներորդ մասի վրա։ Դա երևում է ՌԻԱ Նովոստիի՝ կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի և Թայվանի վիճակագրական ծառայության տվյալների վերլուծությունից։
Այսօր առավոտյան Թայվանի արևելյան ափի մոտ տեղի են ունեցել մի քանի հզոր երկրաշարժեր։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ամենահզորի մագնիտուդը կազմել է 7,7: Դրանից հետո տեղի են ունեցել 6,6 և 6,3 մագնիտուդով երկրաշարժեր: Դատելով կադրերից, որոնք օգտատերերը հրապարակում են X-ում` Թայվանի որոշ շենքեր վնասվել են. դրանք թեքվել են ու մասամբ ավերվել:
Bloomberg գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժերի պատճառով Թայվանի առաջատար կիսահաղորդիչներ արտադրող TSMC-ն տարհանում է անձնակազմին կղզու գործարաններից։
Ասոցիացիայի տվյալների համաձայն՝ 2023 թվականին աշխարհում կիսահաղորդիչների արտադրության հզորությունները կազմել են ամսական 29,6 միլիոն դոլար։ Ընդ որում` Թայվանում հզորությունը կազմել է ամսական 5,4 մլն դոլար կամ աշխարհի 18,2 տոկոսը։ Թայվանը միկրոչիպերի երկրորդ խոշորագույն վաճառողն է աշխարհում. 2023 թվականին կղզին մատակարարել է 166,6 մլրդ դոլարի միկրոչիպ, ինչը կազմում է համաշխարհային արտահանման 16%-ը:
Բացի միկրոչիպերից, Թայվանը նաև Չինաստանից հետո հաշվողական մեքենաների երկրորդ համաշխարհային մատակարարն է (38,7 մլրդ դոլար), ինչը կազմում է նախորդ տարվա համաշխարհային արտահանման 12 տոկոսը, երևում է ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներից:
Բացի այդ, կղզին անցյալ տարի եղել է հաշվողական մեքենաների (14,3 միլիարդ դոլար), պլաստմասսայի (17,6 միլիարդ դոլար) և սմարթֆոնների (13 միլիարդ դոլար) պահեստամասերի խոշոր արտադրող: Բացի այդ, նավթամթերքի արտահանմամբ տնտեսությունը մտնում է առնվազն թոփ-20-ի մեջ՝ համաշխարհային շուկաներ մատակարարումների ծավալով՝ 12,6 մլրդ դոլար։
Լրահոս
0