https://arm.sputniknews.ru/20240402/srbapatkerneri-mej-taqcvats-heqsvogen-adts-n-ukrainajic-pajtucik-araqelu-khvoghvovak-e-pakel-74067941.html
Սրբապատկերների մեջ թաքցված հեքսոգեն. ԱԴԾ-ն Ուկրաինայից պայթուցիկ առաքելու խողովակ է փակել
Սրբապատկերների մեջ թաքցված հեքսոգեն. ԱԴԾ-ն Ուկրաինայից պայթուցիկ առաքելու խողովակ է փակել
Sputnik Արմենիա
Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սահմանով պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի տեղափոխելու հոդվածով: 02.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-02T12:02+0400
2024-04-02T12:02+0400
2024-04-02T12:03+0400
ռուսաստան
ուկրաինա
պայթուցիկ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/02/74064267_0:0:801:450_1920x0_80_0_0_de5043219ed5c87862e39970d1a9472f.jpg
Պսկովի մարզում ուժայինների առգրաված սրբապատկերներում հեքսոգեն է թաքցված եղել, պայթուցիկը (70 կգ) կբավականացներ 5–հարկանի շենք պայթեցնելու համար: Ռուսաստանի ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել Ուկրաինայից պայթուցիկ նյութերի առաքման մաքսանենգ խողովակը կասեցնելու մասին:«Սրբապատկերների ներդիրներում հայտնաբերվել է բարձր հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ` հեքսոգեն»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ Պսկովի մարզի փորձագիտական-կրիմինալ կենտրոնի բաժնի պետ Դմիտրի Բելոցերկովսկին` նշելով, որ դրա հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը:ՌԴ ԱԴԾ–ն Կալուգայի մարզում երկաթուղու հրկիզում է կանխելՆրա խոսքով` սրբապատկերներում հայտնաբերվել են նաև արդյունաբերական արտադրության դիվերսիոն պայթուցիչներ` դանդաղեցուցիչների փաթեթով, որոնք զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները կիրառում են դիվերսիաների համար:Ձերբակալված վարորդը պատմել է, որ այն բոլոր փաստաթղթերի հետ միասին ստացել է Ռումինիայում։ Նա անցել է Հունգարիայով, Սլովակիայով, Լեհաստանով և Բալթյան երկրներով, բայց սահմանային ստուգման ընթացքում խոչընդոտների չի հանդիպել:Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սահմանով պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի տեղափոխելու հոդվածով:24 տարի անց. ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է պսկովյան դեսանտայինների վրա հարձակման մասնակցին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/02/74064267_100:0:700:450_1920x0_80_0_0_5e6a83379b1e683621ca6e0cbeb93880.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պայթուցիկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, պայթուցիկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Սրբապատկերների մեջ թաքցված հեքսոգեն. ԱԴԾ-ն Ուկրաինայից պայթուցիկ առաքելու խողովակ է փակել
12:02 02.04.2024 (Թարմացված է: 12:03 02.04.2024) Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սահմանով պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի տեղափոխելու հոդվածով:
Պսկովի մարզում ուժայինների առգրաված սրբապատկերներում հեքսոգեն է թաքցված եղել, պայթուցիկը (70 կգ) կբավականացներ 5–հարկանի շենք պայթեցնելու համար: Ռուսաստանի ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել Ուկրաինայից պայթուցիկ նյութերի առաքման մաքսանենգ խողովակը կասեցնելու մասին:
«Սրբապատկերների ներդիրներում հայտնաբերվել է բարձր հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ` հեքսոգեն»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ Պսկովի մարզի փորձագիտական-կրիմինալ կենտրոնի բաժնի պետ Դմիտրի Բելոցերկովսկին` նշելով, որ դրա հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը:
Նրա խոսքով` սրբապատկերներում հայտնաբերվել են նաև արդյունաբերական արտադրության դիվերսիոն պայթուցիչներ` դանդաղեցուցիչների փաթեթով, որոնք զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները կիրառում են դիվերսիաների համար:
Ձերբակալված վարորդը պատմել է, որ այն բոլոր փաստաթղթերի հետ միասին ստացել է Ռումինիայում։ Նա անցել է Հունգարիայով, Սլովակիայով, Լեհաստանով և Բալթյան երկրներով, բայց սահմանային ստուգման ընթացքում խոչընդոտների չի հանդիպել:
Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սահմանով պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ապօրինի տեղափոխելու հոդվածով: