00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շղթայական ռեակցիա. «Միր» քարտերի կասեցման հետևանքները ՀՀ տնտեսության վրա

© Sputnik / Andranik Ghazaryan«Միր» քարտ
«Միր» քարտ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Բաժանորդագրվել
Այս համակարգի դադարեցումը հիմնականում կազդի արտագնա աշխատանքի մեկնողների, բանկային համակարգի, արտահանողների և «Միր» քարտերից օգտվող թոշակառուների վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում «Միր» վճարային քարտերի կասեցումը 11 առևտրային բանկերի կողմից կարող է տնտեսական շղթայական խնդիրների հանգեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առևտրային բանկերը մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Ռուսաստանյան այդ վճարային համակարգի հետ համագործակցությունը մարտի 30–ից հետո շարունակելու է միայն «ՎՏԲ–Հայաստան» բանկը` որպես ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկ։
Տնտեսագետն ընդգծում է` ՀՀ–ից «Միր» վճարային համակարգի դուրսմղումը հատկապես խնդիրներ է առաջացնելու բանկային համակարգի, արտագնա աշխատողների, թոշակառուների մի հատվածի, արտաքին առևտրով զբաղվողների, մասնավորապես` արտահանողների, ինչպես նաև միգրացիոն հոսքերի, մասնավորապես` ռելոկանտների համար։
Անդրադառնալով, օրինակ, ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողներին` Ամիրխանյանը նշեց, որ այս մարդկանց համար իսկական խնդիր է դառնում աշխատած գումարները ՀՀ–ում ապրող ընտանիքին փոխանցելը։
«Նրանք կամ պետք է կանխիկացնեն գումարն ու իրենց հետ բերեն հայրենիք, որը բազմաթիվ առումներով խնդրահարույց է, կամ, եթե տարբեր բանկերով են փոխանցումներ արել, պետք է ուղղորդվեն միայն ՎՏԲ»,– նկատեց տնտեսագետը։
Ըստ նրա` այդ մեծ հոսքերը, եթե տեղափոխվեն մեկ բանկ, կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ` ահռելի հերթեր, դանդաղ սպասարկում, արդյունավետության անկում։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրով զբաղվողներին, ապա նրանց խնդիրները շատ ավելի խորքային ու լուրջ են դառնում. եթե այս մարդիկ տարիներ շարունակ օգտվել են «Միր»-ից, այսօր արդեն բանկ փոխելու խնդիր ունեն, որը, չի բացառվում, որ բերի նաև սակագների և այլ պայմանների փոփոխությունների։
«Այս համատեքստում չմոռանանք, որ մեր արտահանման ավելի քան 40 տոկոսն այսօր բաժին է ընկնում ՌԴ–ին, ու այստեղ խնդիրներ են առաջանալու վճարումների հետ կապված։ Իսկ մեր արտահանողներն արդեն իսկ երկու տարի է` գտնվում են իրենց գործունեության համար ոչ այնքան բարենպաստ միջավայրում, որն առաջին հերթին պայմանավորված է դրամի արժևորման հետ։ Այս դեպքում չկորցնելու համար տարիներով ձևավորված իրենց տնտեսական կապերը գործընկերների հետ, շուկաները, որտեղ որոշակիորեն դիրքավորվել են` նրանք շատ հաճախ քիչ շահույթով կամ երբեմն վնասներով պատրաստ են դիմակայելու դժվարություններին։ Հավելյալ նոր խնդիրները, ինչպես օրինակ` «Միր»–ի դադարեցումն է, ավելի է սրում իրավիճակը»,– ահազանգում է Ամիրխանյանը։
Բանկային համակարգին, ըստ նրա, ռիսկերը հիմնականում պայմանավորված են դրամական փոխացումների հետ, որոնք վերջին տարիներին մեր տնտեսության շարժիչ ուժերից են։ 2023 թ. փոխանցումների 70 տոկոսից ավելին բաժին է ընկել ՌԴ–ից ստացված միջոցներին, որոնց մեծ մասն էլ իրենց հերթին սպասարկվել են «Միր» վճարային քարտերով։
Այս և հարակից մյուս խնդիրները, ինչպես օրինակ` անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գնային վայրիվերումներն ու հիփոթեքի վճարման ռիսկայնությունը, Ամիրխանյանի խոսքով, կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել բանկային համակարգին։
«Միր» համակարգի դադարեցումն անմիջական ազդել է ռելոկանտների վրա` հիմք ստեղծելով մեր երկրից նրանց հեռանալուն։
«Արդեն իսկ արտահոսք կա, իսկ«Միր» համակարգի դադարեցումը կարող է էլ ավելի արագացնել այդ գործընթացը։ Այս մարդկանց համար էական նշանակություն ունեն դրամական փոխանցումները։ Մինչդեռ ռելոկանտները բավականին մեծ ներքին պահանջարկ էին ձևավորել ու ակտիվացրել առևտուրը, անշարժ գույքի շուկան»,– հիշեցրեց տնտեսագետը։
Լուրջ խնդրի առաջ են կանգնում նաև այն կենսաթոշակառուները, որոնք «Միր» քարտով են սպասարկվում ու օգտվում են 10 տոկոս հետվճարային համակարգից։
Երկսայր սուր է. Թունյանը` ՀՀ-ում «Միր» քարտերն արգելափակելու որոշման մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից զգուշացրել էին, որ մարտի 30–ից սկսած հետվճարային համակարգից կարող են օգտվել միայն ՀՀ 11 բանկերի հաճախորդները։ ՎՏԲ–ն այլևս չի մասնակցի այս ծրագրին` պայմանավորված «Միր» վճարային քարտերի դեմ արևմտյան պատժամիջոցներով։ «Միր»-ի հաճախորդներն այլևս չեն կարողանա պոստերմինալներով կատարել անկանխիկ գնումներ, չեն կարողանա օգտվել այլ բանկերի բանկոմատներից։
Այս թոշակառուները կարող են միասնական սոցիալական ծառայության գրասենյակներում կամ առցանց` համապատասխան կայքի միջոցով դիմում գրել, փոխել բանկը։ Եթե թոշակառուն չի օգտվում հետվճարից, ապա կարող է շարունակել թոշակը ստանալ «Միր» քարտով։
Ըստ նախարարության տվյալների` մոտ 110 հազար քարտապան օգտվում էր «Միր» քարտից, սակայն այս օրերին 1500–ից ավելի մարդ դիմում է գրել բանկը փոխելու վերաբերյալ։
Լրահոս
0