https://arm.sputniknews.ru/20240402/anahit-astvatsuhu-brvonze-glukhn-u-dzerqy-6-amis-kcucadrven-hajastanum-74103378.html
Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը 6 ամիս կցուցադրվեն Հայաստանում
Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը 6 ամիս կցուցադրվեն Հայաստանում
Sputnik Արմենիա
Այսօր փոխառության պայմանագիր է կնքվել, որը հայկական կողմից վավերացրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։ 02.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-02T20:06+0400
2024-04-02T20:06+0400
2024-04-02T20:06+0400
անահիտ աստվածուհի
արձան
հայաստանի պատմության թանգարան
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/02/74102068_0:157:1600:1057_1920x0_80_0_0_d6ad3f3077876ef605510385cad84605.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե գլուխն ու ձեռքը սեպտեմբերին Հայաստան կտեղափոխվեն՝ 6 ամսով ժամանակավոր ցուցադրության համար։ Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Այդ մասին հայտարարվել է այսօր Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարը։Նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/02/74102068_174:0:1593:1064_1920x0_80_0_0_aaadf439b79d52e832d39899cdb53b2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ աստվածուհի, արձան, հայաստանի պատմության թանգարան, մեծ բրիտանիա
անահիտ աստվածուհի, արձան, հայաստանի պատմության թանգարան, մեծ բրիտանիա
Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխն ու ձեռքը 6 ամիս կցուցադրվեն Հայաստանում
Այսօր փոխառության պայմանագիր է կնքվել, որը հայկական կողմից վավերացրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե գլուխն ու ձեռքը սեպտեմբերին Հայաստան կտեղափոխվեն՝ 6 ամսով ժամանակավոր ցուցադրության համար։ Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Այդ մասին
հայտարարվել է այսօր Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ։