00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն Հարավային Կովկասը վերածում է հակաիրանական տարածքի. իրանագետը` բանագնացի այցի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Իրանի դրոշները
Հայաստանի և Իրանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Հայաստանի և Իրանի դրոշները
Բաժանորդագրվել
Եթե Ադրբեջանը պատրաստ է կատարել ԱՄՆ-ի պահանջները` հաշվի առնելով այդ պետության հակաիրանական դիրքորոշումը, ապա Իրանի կողմից բարեկամական երկիր ընկալվող Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է վերածվի հակաիրանական հարթակի։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի հարցով ԱՄՆ հանձնակատարի ներկայացուցչի այցը Հարավային Կովկաս տեղավորվում է տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու ամերիկյան փորձերի համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հարցով ԱՄՆ հանձնակատար Աբրամ Փեյլին ապրիլի 2-ին այցելել է Հայաստան, հանդիպումներ ունեցել ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի, ազգային անվտանգության խորհրդի, կենտրոնական բանկի և պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Մինչ այդ նա եղել է նաև Վրաստանում ու Ադրբեջանում։ Ամերիկացի պաշտոնյան X-ի իր էջում հայտնել է, որ Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ, իսկ Թբիլիսիում` ԱԳ փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ: Բոլոր հանդիպումներում առանցքային թեման եղել է Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների պահպանումը։
«ԱՄՆ–ն սահմանափակումների շրջանակում փորձում է հարավկովկասյան 3 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. խմբ) կապերը Իրանի հետ նվազագույնի հասցնել, այդ թվում` տնտեսական և ֆինանսական ոլորտներում»,– նշեց Ոսկանյանը։
Նրա խոսքով` Արևմուտքում ենթադրում են, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության դիրքերի թուլանալուց հետո վակուում է առաջացել, որը կարող է լրացնել Իրանը։
«Այլ խնդիր է` այդ վակուումն իրականում գոյություն ունի, թե ոչ, բայց կարևորը դրա ընկալումն է Արևմուտքի և հատկապես ԱՄՆ–ի կողմից։ Ուստի կարծում եմ, որ այդ այցը միտված է սահմանափակելու Իրանի հնարավոր ազդեցության աճը տարածաշրջանում»,- ասաց Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ից թելադրվող խաղի կանոնների նկատմամբ երեք երկրների դիրքորոշումներին, ապա իրանագետը վստահ է, որ Բաքվի պարագայում որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ Ադրբեջանն ինքն էլ ակնհայտ հակաիրանական դիրքորոշում ունի և իր հարաբերությունները չի կառուցում իրանամետ դիրքորոշման տեսակետից։
«Բայց այստեղ պետք է նկատի ունենանք, որ կա նոր զարգացում։ Խոսքը ռուսական կողմից առաջ մղվող Հյուսիս-հարավ տրանսպորտային նախագծի շրջանակում Իրան–Ադրբեջան երկաթուղային կապի վերականգնման մասին է, որը առայժմ գոյություն չունի, բայց այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,– ընդգծեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ԱՄՆ–ն ձգտում է սահմանափակել Իրան–Ադրբեջան հարաբերությունների զարգացման այս հեռանկարային բաղադրիչը։
Վրաստանի դեպքում, Ոսկանյանի համոզմամբ, ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում հիմնականում բանկային համակարգն է, քանի որ պատժամիջոցների պարագայում իրանական գործարքները հիմնականում իրականացվում են վրացական բանկերի միջոցով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա աշխարհաքաղաքական առկա իրողություններում մեր երկրի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունը մեծ է հատկապես որպես Իրանին անմիջական սահմանակից երկրի։
«Թեև պարբերաբար հայտարարվում է, որ Իրանն ունի տարածաշրջանն ապակայունացնող դեր, բայց ակնհայտ է, որ մեր պարագայում, հակառակը, Իրանն ունի Հարավային Կովկասում Հայաստանի անվտանգության ապահովման և մեր տարածաշրջանի որոշակի կայունացման գործառույթ։ Այսինքն` եթե ԱՄՆ–ի տեսանկյունից Իրանն ունի ապակայունացնող դեր, դա դեռ չի նշանակում, թե ՀՀ–ն պետք է համաձայն լինի այդ տեսակետին։ Ակնհայտ է, որ իրանական զորավարժությունները, իրանական հռետորաբանությունը, անդրկուլիսային աշխատանքը` Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոշակիորեն ապահովում են ՀՀ–ի, հատկապես Սյունիքի մարզի անվտանգության մի շարք բաղադրիչներ»,– արձանագրում է իրանագետը` ընդգծելով, որ այս տեսակետից Հայաստանը ոչ մի պարագայում չպիտի համաձայնի ամերիկյան ներկայացվող տեսակետի հետ։
Բացի այդ, Ոսկանյանի դիտարկմամբ, Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են նաև ադրբեջանա–թուրքական ծավալապաշտական և ագրեսիվ ազդեցության մեծացումը կանխելու հարցում։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը չի հերքում` ԱՄՆ–ն համաշխարհային խոշոր գերտերություն է և իր շահերն առաջ մղելու լայն գործիքակազմ ունի։ Այս տեսակետից, ըստ Ոսկանյանի, ՀՀ–ն պետք է ամերիկյան կողմին հնարավորինս պարզ ու մատչելի ձևով բացատրի իր դիրքորոշումը Հայաստան–Իրան հարաբերությունների վերաբերյալ և այդ դիրքորոշումների հիմքում դրված անվտանգային շահերը։
«Հաշվի առնելով մեր անվտանգության սպառնալիքները՝ Հայաստանը պետք է Իրանի հետ համագործակցելու որոշակի նախապատվություններ ունենա։ Միգուցե այդ նախապատվությունները հակասեն Միացյալ Նահանգների ընդհանուր քաղաքականությանը, բայց Հայաստանն ունի իր սեփական շահերը, և այդ շահերը կենսական են, այսինքն` ուղղակի կապված են մեր պետության անվտանգության, քաղաքացիների կենսագործունեության, ապահով կյանքի հետ։ Հետևաբար մենք չենք կարող հրաժարվել մեր այդ շահերից»,- պարզաբանում է Ոսկանյանը։
Միաժամանակ մեր զրուցակիցը կասկածում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ի զորու է իր վարած քաղաքականության պայմաններում կարգավորել վերոհիշյալ բոլոր խնդիրները։ Բայց իրավիճակն ավելի չսրելու հնարավորությունը, նրա համոզմամբ, դեռ սպառված չէ, մանավանդ որ Իրանը, նրա գնահատմամբ, ՀՀ–ն մշտապես դիտարկում է որպես բարեկամական պետություն` անկախ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներից։
«Հայաստանը ոչ մի պարագայում չի կարող դառնալ հակաիրանական հարթակ։ ՀՀ–ն սեփական անվտանգային շահը պետք է փնտի ոչ թե տարբեր կողմերի հակասությունների, կոնֆլիկտների, բախումների հարթակ դառնալու, այլ կողմերի շահերի համադրման հարթակ դառնալու տիրույթում»,– շեշտում է Ոսկանյանը։
Իրանագետը նաև նշում է, որ իսրայելա–պաղեստինյան հակամարտության պայմաններում Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում Հարավային Կովկասի դերն անհամեմատ աճել է, հատկապես որ Արցախի հայաթափումից հետո իրանական կողմը բռնազավթված այդ տարածքներում նկատում է իսրայելական ներկայություն:
«Իրանն անհանգստացած է իր հյուսիսային սահմանների երկայնքով իսրայելական ու թուրքական ներկայությամբ, նաև ահաբեկիչների ներկայությամբ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում այս տարածաշրջանում նաև ահաբեկիչներ հայտնվեցին։ Հետևաբար այսօր Իրանի համար հարավկովկասյան տարածաշրջանն ավելի առաջնային է, քան մինչև 44-օրյա պատերազմը»,– նշում է Ոսկանյանը։
Այս տեսակետից, իրանագետի համոզմամբ, Իսրայել– Իրան հակամարտությունն այսօր արդեն ոչ միայն Պաղեստինում կամ Մերձավոր Արևելքի որևէ այլ կետում է, այլև Ադրբեջան–Իրան հարաբերություններում։
Լրահոս
0