00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ով տիրում է Ստամբուլին, տիրում է ողջ Թուրքիային». Էրդողանի վերջին ճակատամարտը

© AP Photo / Khalil HamraԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ով տիրում է Ստամբուլին, տիրում է ողջ Թուրքիային». ասաց Ռեջեփ Էրդողանը, երբ ուղիղ 30 տարի առաջ՝ 1994 թվականին, դարձավ Ստամբուլի քաղաքապետ։
Հետագա տարիներն ապացուցեցին, որ Էրդողանը ճիշտ էր 100 տոկոսով. նա զբաղեցրեց վարչապետի, հետո էլ Թուրքիայի նախագահի պաշտոնը, այսինքն` դարձավ իր երկրի տիրակալը։
Ու քանզի դեռ կիրակնօրյա այս տեղական ընտրություններից առաջ Էրդողանն արդեն հայտարարել էր, որ ստամբուլյան ճակատամարտը իշխող կուսակցության և ընդդիմության միջև վերջինն է լինելու իր քաղաքական կարիերայում, միանգամայն հասկանալի է, որ այս ընտրությունները սկզբունքային նշանակություն ունեին. ինչպես է հեռանալու Էրդողանը 2028 թվականին, երբ լրանալու է իր նախագահական ժամկետը՝ հարազատ Ստամբուլում հաղթա՞ծ, թե՞ պարտված։ Էստեղ զուտ մարդկային պահ կա։
Թուրքիայի նախագահը ծնվել է Ստամբուլում, մեծացել նրա փողոցներում, սառը ջուր և քունջութով օղաբլիթ վաճառել քաղաքի ֆուտբոլային մարզադաշտերում։ Այստեղ է նա 1970-ականներին սկսել իր քաղաքական գործունեությունը։ Քաղաքագետ Իհսան Աքթաշը փաստել է. «Ստամբուլը Էրդողանի հարազատ տունն է։ Դրա համար էլ երբ 2019 թվականին նրա կուսակցությունը Ստամբուլում պարտվեց ընդդիմությանը, դա նրա համար իսկական ողբերգություն էր»։ Ավելացնեմ, որ ողբերգությունը կրկնակի էր։ Էրդողանի թեկնածուն պարտվեց Էքրեմ Իմամօղլուին, Էրդողանի կողմնակիցները բողոքեցին, թե խախտումներ են եղել, նշանակվեցին նոր ընտրություններ, ու ընդդիմադիր թեկնածուն մի քանի շաբաթ անց կրկին հաղթեց։ Պատկերացրեք Էրդողանի վիճակը՝ քեզ հավանում են ամենուր, բացի քո հարազատ քաղաքից։
Այսքանից հետո երևի հասկանալի է, թե ինչու էր Էրդողանը կիրակնօրյա ընտրությունների նախօրեին փորձում մոբիլիզացնել բոլոր ուժերը և ամեն ինչ անում իր թեկնածուի հաղթանակի համար։ Մի շաբաթ առաջ Ստամբուլում կայացած բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին նա հորդորում էր օր ու գիշեր աշխատել`«Ստամբուլն իր իսկական տիրոջը վերադարձնելու համար»։ «Ուր էլ գնացել եմ, միշտ բոլորին կոչ եմ արել զանգահարել Ստամբուլում ապրող իրենց հարազատներին և հորդորել նրանց քվեարկել մեր կուսակցության օգտին»,- ասել է Էրդողանը։
Հանուն ճշմարտության հիշեցնեմ, որ հինգ տարի առաջ ընդդիմությունը հաղթեց ոչ միայն Ստամբուլում, այլև մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և այլ խոշոր քաղաքներում։ Բայց Ստամբուլն, իհարկե, ուրիշ է։ Այդ մեգապոլիսում ապրում է ավելի քան 16 միլիոն մարդ. դա ողջ Թուրքիայի բնակչության մեկ հինգերորդն է։ Այն նաև երկրի գլխավոր տնտեսական կենտրոնն է։ Եվ եթե դու վերահսկում ես Ստամբուլը, ուրեմն զգալի չափով վերահսկում ես ողջ երկրի առևտուրը, ֆինանսները և զբոսաշրջությունը։ Բայց ամենագլխավորը՝ հնարավորություն ունես կրկնել Էրդողանի ուղին և 2028-ին նախագահ դառնալ։ Ճիշտ է, դեռ քաղաքային ընտրություններից առաջ Իմամօղլուն լրագրողներին ասել էր՝ հիմա իմ խնդիրը Ստամբուլն է, թե ինչ կլինի 4 տարի հետո, Աստված գիտի։
Ի դեպ, Ռեջեփ Էրդողանն էլ, հայտարարելով, որ իրավունք չունի և չի մասնակցելու նախագահի հաջորդ ընտրություններին, նույնիսկ ակնարկ չի արել, թե ում կուզեր տեսնել երկրի ապագա ղեկավարի պաշտոնում։ Սոցիոլոգներն էլ են խոստովանում. «Երբ հարցնում ենք մարդկանց, թե ում կցանկանային տեսնել Էրդողանի փոխարեն, ոչ մի անուն չեն տալիս։ Եվ դա կուսակցության համար լուրջ մարտահրավեր է»։ Այնուամենանիվ, լրատվամիջոցները երկու հայտնի անուն են շրջանառում։ Մեկը հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանն է, որն, ինչպես գիտեք, այժմ գլխավորում է արտգործնախարարությունը։ Երկրորդն էլ Էրդողանի փեսան է՝ Սելջուկ Բայրաքթարը։ Ներկայացնելու կարիք, կարծում եմ, չկա. հենց այդ գործարարն է այժմ ղեկավարում իր հոր ստեղծած ձեռնարկությունը, որտեղ պատրաստում են Արցախի վերջին պատերազմից բոլորիս հայտնի անօդաչու թռչող սարքերը։
Որոշ քաղաքագետներ նաև այսպիսի սցենար էին ներկայացնում. նախագահի 2028 թվականի ընտրություններում կրկին իր սեփական թեկնածությունն է առաջադրում Ռեջեփ Էրդողանը, որը մինչ այդ սահմանադրական փոփոխություններ է անցկացնում, որոնք նույն մարդուն թույլ են տալիս նախագահ ընտրվել գործնականում անվերջ։ Իսկ ինչո՞ւ եք զարմանում. եթե փոքր եղբայրը՝ Իլհամ Ալիևը, նման բան արել է, ինչու նույնը չի կարող անել ավագ եղբայրը։ Սակայն այսօր դեպքերի նման զարգացումն ավելի ու ավելի անհավանական է թվում, քանզի այժմ արդեն պարզ է, որ ընդդիմությունը, ըստ նախնական տվյալների, կրկին հաղթել է խոշոր քաղաքներում։ Ավելի շուտ կարելի է պնդել, որ կիրակնօրյա ընտրությունները նշանավորեցին Էրդողանի դարաշրջանի ավարտի սկիզբը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2024
Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում
Լրահոս
0