https://arm.sputniknews.ru/20240401/amrvoci-hamalir-akhtamir-hushardzani-taratsqum-entadrabar-gandzagvoghery-vnasel-en-dambanakhcery-74031349.html
Ամրոցի համալիր Ախթամիր հուշարձանի տարածքում ենթադրաբար գանձագողերը վնասել են դամբանախցերը
Ամրոցի համալիր Ախթամիր հուշարձանի տարածքում ենթադրաբար գանձագողերը վնասել են դամբանախցերը
Sputnik Արմենիա
Հուշարձանի տարածքում սա գանձախուզության առաջին դեպքը չէ, 2020 թվականին 3 տասնյակ դեպքերով հուշարձանի պահապանները ոստիկանություն են դիմել։ 01.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-01T13:08+0400
2024-04-01T13:08+0400
2024-04-01T13:13+0400
հայաստան
հուշարձան
գանձագողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/01/74030860_0:50:961:590_1920x0_80_0_0_732927c13c1ae67b9942773d4f245e85.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։Հողաքանդման աշխատանքների հետևանքով վնասվել են հիմնահողային դամբանախցերը, հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։Նշվում է, որ տեղի ունեցածը բացահայտել են Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում։ՊՈԱԿ-ը դիմել է նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։Նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու և կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։Հավելենք, որ սա այս հուշարձանի տարածքում գանձագողերի «հարձակման» առաջին դեպքը չէ։ 2020 թվականին ևս Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում՝ միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում, անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել էին հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։ 2020-ին գրեթե 3 տասնյակ գանձախուզության, գանձագողության դեպքեր են այստեղ արձանագրվել։ Նախորդ տարի ևս Ախթամիրի տարածքում գանձախուզության հերթական դեպքն էր գրանցվել։Ախթամիր հուշարձանի ամբողջ տարածքը մոտ 60 հա է, թվագրվում է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև 19-րդ դար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/01/74030860_54:0:906:639_1920x0_80_0_0_ed660eb8fdef0cba4873c398a01469fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հուշարձան, գանձագողություն
հայաստան, հուշարձան, գանձագողություն
Ամրոցի համալիր Ախթամիր հուշարձանի տարածքում ենթադրաբար գանձագողերը վնասել են դամբանախցերը
13:08 01.04.2024 (Թարմացված է: 13:13 01.04.2024) Հուշարձանի տարածքում սա գանձախուզության առաջին դեպքը չէ, 2020 թվականին 3 տասնյակ դեպքերով հուշարձանի պահապանները ոստիկանություն են դիմել։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում ապօրինի հողաքանդման հերթական դեպքն է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Հողաքանդման հետևանքով հայտնաբերվել են 6 քարե ֆալոսատիպ կոթող, որոնք նախնական թվագրվում են մ․թ․ա երկրորդ հզ․-ի երկրորդ կեսով»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից։
Հողաքանդման աշխատանքների հետևանքով վնասվել են հիմնահողային դամբանախցերը, հողը լցվել է վերգետնյա մյուս կառույցների վրա։
Նշվում է, որ տեղի ունեցածը բացահայտել են Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում։
ՊՈԱԿ-ը դիմել է նախարարություն՝ վնասված հուշարձանի տարածքում մաքրման, հետազոտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Նյութեր են նախապատրաստվում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն դիմելու և կատարվածին իրավական գնահատական տալու, դեպքը բացահայտելու համար։
Հավելենք, որ սա այս հուշարձանի տարածքում գանձագողերի «հարձակման» առաջին դեպքը չէ։ 2020 թվականին ևս Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում՝ միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում, անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել էին հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։ 2020-ին գրեթե 3 տասնյակ գանձախուզության, գանձագողության դեպքեր են այստեղ արձանագրվել։ Նախորդ տարի ևս Ախթամիրի տարածքում գանձախուզության հերթական դեպքն էր գրանցվել։
Ախթամիր հուշարձանի ամբողջ տարածքը մոտ 60 հա է, թվագրվում է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև 19-րդ դար։