00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ՀՀ իշխանությանը ճնշում է իր դեմ միջպետական հայցերից հրաժարվելու համար. Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2024
Սիրանուշ Սահակյան
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, որ ՀՀ իշխանությունների փաստարկը, թե Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից հրաժարվելու դեպքում Ադրբեջանն էլ կհրաժարվի Հայաստանի դեմ գործերից, տեղին չէ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը, հասկանալով, որ իրավական ձևակերպումները կարող են արգելափակել ադրբեջանական ավարի լեգիտիմացումը, սկսել են ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` դեռ 2020 թ–ին հասկանալի էր, որ Ադրբեջանը հայելային կերպով ներկայացնում է գանգատներ, որպեսզի որոշակի փուլում իրավական գործընթացները կարողանա օգտագործել որպես քաղաքական սակարկությունների առարկա։
«Իրավիճակն ավելի մտահոգիչ դարձավ, երբ Հայաստանի իշխանությունները տարբեր դեմքերով սկսեցին դա ֆորմալացնել և մտադրությունները բացահայտեցին նաև հասարակության համար։ Սա ազդակ էր, որ այդ քննարկումները իրապես ընթանում են և կարող են կյանքի կոչվել»,– նշեց Սահակյանը։
Նա ընդգծեց` ՀՀ իշխանությունների փաստարկը, թե Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից հրաժարվելու դեպքում Ադրբեջանն էլ կհրաժարվի Հայաստանի դեմ գործերից, տեղին չէ։
«Մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմ հանցագործություններ լինեին կամ երկկողմ էթնիկ զտումներ, ապա միգուցե ընդունելի լիներ, բայց մենք ասիմետրիկ իրավիճակում ենք, և սա ծնելու է անարդարություն»,– ասաց միջազգային իրավունքի մասնագետը։
Նա ՀՀ իշխանություններին կոչ է անում ձեռնապահ մնալ նման քայլերի իրականացումից, քանի որ դրանք կարող են վնասել Հայաստանի և հայերի կենսական շահերը։
Հիշեցնենք` Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։ Մարտի 12–ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց` ՀՀ–ն կարող է հրաժարվել միջազգային ատյաններում Բաքվի դեմ հայցերից, երբ խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի։
Լրահոս
0