00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գերիները վերադարձվել են գործարքների արդյունքում. Սիրանուշ Սահակյան

© Photo : Aze mediaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2024
Բաժանորդագրվել
Ըստ իրավապաշտպանի` բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, երբ Ադրբեջանը առավելագույնս օգտագործած կլինի նրանց գործոնը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ Ադրբեջանում պահվող գերիները մինչ այժմ Հայաստան վերադարձվել են գործարքների արդյունքում։
«Ադրբեջանը ներկայացրել է ոչ օրինական պահանջներ, որոնք բավարարվել են Հայաստանի կողմից, և այս ֆոնին տեղի են ունեցել հայրենադարձումներ։ Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ Ադրբեջանում պահվող հայերը ոչ թե գերիներ կամ բանտարկյալներ են, այլ պատանդներ են, որոնք պահվում են Ադրբեջանի ձեռքում ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու և որոշակի քաղաքական պահանջների բավարարումը երաշխավորելու համար»,– հայտարարեց Սիրանույշ Սահակյանը ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորական է և համարվում է ռազմագերի, կան նաև քաղաքացիական գերիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար, ուստի նրանց պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալներ։
«Կարծում եմ` բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, այն պահին, երբ Ադրբեջանը առավելագույնս` նեքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակներով, օգտագործած կլինի նրանց գործոնը»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նա հավելեց, որ Արցախի նախկին ղեկավարներին Ադրբեջանը ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ` մի շարք մեղադրանքներով։
Ադրբեջանը ՀՀ իշխանությանը ճնշում է իր դեմ միջպետական հայցերից հրաժարվելու համար. Սահակյան
Սիրանուշ Սահակյանը հայտնեց նաև, որ այս պահին տեղեկատվություն չկա 2023 թվականի պատերազմի ընթացքում բռնի անհետացած գերիների մասին, բայց դեռ 44-օրյա պատերազմից շուրջ 80 դատական գործ կա։
«Ադրբեջանն այստեղ ունի մերժողական քաղաքականություն, Ադրբեջանը չի ցանկանում բացահայտել այդ դեպքերը և ապահովել ընտանիքների ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքը»,– ասում է իրավապաշտպանը:
Անհետ կորածների խնդիրը նույնպես այս պահին մնում է չլուծված։
Նա տեղեկացրեց նաև, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 210 գերի։
Լրահոս
0