00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երիտասարդ ծերունիներ. մազերի սպիտակելը դատավաճիռ չէ՞

© Sputnik / Aram NersesyanՏղամարդկանց գլուխներ
Տղամարդկանց գլուխներ - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2024
Տղամարդկանց գլուխներ
Բաժանորդագրվել
Ժամանակից շուտ սպիտակած մազերով մարդկանց պակաս Հայաստանում չկա։ Գիտությունը պնդում է, որ այն ժամանակահատվածում, երբ ճերմակումը նոր է սկսվում, գործընթացն առավել շրջելի է:
Այս տարվա սկզբից Երևանի փողոցներում նկատելիորեն նվազել է շիկահեր կանանց և տղամարդկանց թիվը. քաղաքը ողողած ռելոկանտները (հիմնականում Ռուսաստանից) հեռանում են: Այնուամենայնիվ, քաղաքը շարունակում է «բացանալ», այսպես ասենք, ներքին ռեսուրսների հաշվին։ Դրանում ոչ մի լավ բան չկա, իսկ թե ինչու, փորձենք պարզել։
Իսկապես այդպես է, բայց ամբողջովին կամ մասամբ ճերմակած գլխով այսօր ոչ միայն Երևանի վարսավիրանոց են գնում, այլև գիտական լուրջ հաստատություններ։ Ինչո՞ւ։
Եթե հնարավոր է` կարճ և հնարավորինս պարզ: Գիտնականները սկսել են մազերը դիտարկել որպես գործիք՝ հասկանալու համար, թե ինչպես են անցյալի իրադարձություններն ազդում ծերացման վրա և զուգահեռներ անցկացնել ծառերի կոճղերի տարեկան օղակների հետ, որոնք կարծես կոդավորում են մեր կենսաբանական պատմության մի մասը։ Այսպես է բացատրում Գերմանիայի Գիսենի համալսարանական հիվանդանոցի հոգենյարդաիմունոլոգ Եվա Պետերսը:
Բայց պետք չէ շատ խելացի լինել հասկանալու համար` երբ մենք ծերանում ենք, մազերը կորցնում են իրենց սկզբնական գույնը և սպիտակում են: Ամբողջ հարցն այն է, որ սխալ է մեր համոզմունքը, թե սպիտակելու գործընթացն անշրջելի է, որ եթե ճերմակում ես, ապա արդեն ընդմիշտ։ Թեման հետազոտողները պնդում են, որ գործընթացը կարող է շրջվել: Նրանք մեզ հանգստացնում են` նշելով, որ ճերմակելը`որպես ծերացման համընդհանուր նշան, ոչ միշտ է միակողմանի գործընթաց:
Մի շտապեք ծերերին «դուրս գրել», կամ երկար ապրելու գաղտնիքը
Օրինակ, որին հետազոտողները հաճախ են հղում անում: Մաշկաբան Ստենլի Կոմաիշը պատմել է 38 տարեկան տղամարդու մասին, որի մոտ հայտնաբերվել է մազերի երեք փունջ, որոնք սպիտակեն եղել միայն ծայրի հատվածում, իսկ արմատների հատվածում`մուգ, ինչը վկայում է մազերի արմատներից սկսվող սպիտակելու գործընթացի շրջելիության մասին:
Լսածից ոգևորված և, պայմանականորեն ասած, վարսավիրանոցներով շրջելով`հետազոտողների խումբը հայտնաբերել է տարբեր տարիքի, տարբեր էթնիկ պատկանելության և տարբեր սեռի մոտավորապես մեկ տասնյակ մարդկանց՝ նույն տիպի մազերով:
Գիտնականները պնդում են, որ կանանց մազերն ավելի ուշ են սպիտակում, քան տղամարդկանց մազերը, իսկ առաջին սպիտակ մազերին եվրոպացիները կարող են բախվել գրեթե 20 տարի ավելի շուտ, քան աֆրիկացիներն ու ասիացիները, բայց ինչ էլ որ լինի, 45-ից 65 տարեկանում մոխրագույն մազերն արդեն նկատելի են գրեթե բոլորի մոտ: Դժվար է չհամաձայնել։
Ավելի խորանալով թեմայի մեջ՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ ծերացման հետ կապված սպիտակեցման գործընթացը սերտորեն կապված է մեր հոգեբանական բարեկեցության կամ սթրեսի կամ նույն շարքի մեկ այլ բանի հետ:
Հետազոտողները վկայակոչում են սև մազերով 30-ամյա ամերիկուհու, որի մոտ սպիտակ հատվածով մազափունջ են գտել։ Ժամանակային առումով սպիտակ հատվածի ի հայտ գալը համընկել է այն երկու ամիսների հետ, երբ կինն անցել է ամուսնալուծության և տեղափոխման միջով, այսինքն՝ կյանքի ամենալարված ժամանակահատվածի:
Ռուս մայրը հայ որդու համար, կամ երեք պատմություն նույն բանի մասին
Հայաստանում օրինակների հետևից պետք չէ հեռու գնալ. Ղարաբաղյան պատերազմում որդիներ ու ամուսիններ կորցրած և ժամանակից շուտ ճերմակած մազերով կանանց, հայրերի, մայրերի ամեն օր ենք տեսնում։ Նույնը Սպիտակի երկրաշարժից հետո։ Նայում ես՝ մարդն ամենևին էլ ծեր չէ, իսկ գլուխն արդեն սպիտակ է։
«Дорогие мои старики, дайте я вас сейчас расцелую, молодые мои старики, мы еще, мы еще повоюем», - Իգոր Սարուխանովի կատարմամբ հայտնի երգը նրանց մասին է:
Վաղաժամ սպիտակածների մասին իմանալու համար գիտնական լինելը պարտադիր չէ, օրինակները մեր աչքի առաջ իսկապես շատ են: Դասական դարձած պատմություն՝ ի դեմս 18-րդ դարի Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետայի, որը սպիտակել էր մեկ գիշերվա ընթացքում (այն ժամանակ նա 38 տարեկան էր) մինչև գիլյոտինի մոտ գնալը։ «Մի գիշերվա մեջ սպիտակեց» արտահայտությունը երևի այստեղից է։
Ոչ թագավորական պատմություններից: Մարդկանց մեծամասնությունը սկսում է առաջին սպիտակ մազերը նկատել 30 տարեկանում`չնայած դրանք կարող են հայտնվել նաև ավելի վաղ տարիներին:
Գիտությունը պնդում է, որ այն ժամանակահատվածում, երբ ճերմակումը նոր է սկսվում, գործընթացն առավել շրջելի է: Նրանց դեպքում, ում գլուխն ամբողջովին սպիտակ է, մազերի մեծ մասը, ամենայն հավանականությամբ, արդեն հասել է «անվերադարձ կետին», բայց դեռ կա որոշակի հնարավորություն, որ մազերի մի մասը դեռ կարող է վերականգնել իր սկզբնական գույնը:
Մեկ այլ դիտարկում. վերականգնումը միջինում տևում է նույնքան, որքան կորուստը՝ մոտ 3 ամիս: Սա թույլ է տալիս ենթադրել, որ մարդու ծերացման մյուս մեխանիզմները կարող են մասամբ շրջելի լինել, բայց նախ պետք է հասկանալ, թե ինչպես և ինչու են մազերը վերադարձնում իրենց սկզբնական գույնը: Դրանով հետազոտողները խոստացել են զբաղվել առաջիկա տարիներին։
Սպասենք։
Հ. Գ. Մեծ հաշվով, սպասելը պարտադիր չէ: Խնդիրը վաղուց և բավականին արդյունավետորեն լուծվում է մազերը ներկելով, ինչի համար աշխատում է մի ամբողջ արդյունաբերություն, հազարավոր վարսավիրանոցներ, էլ չենք խոսում տանն արվող գործողությունների մասին: Մյուս կողմից`«ազնվական ճերմակ մազերը» տղամարդկանց չեն ճնշում, այլ գեղեցկացնում են։
Լրահոս
0