https://arm.sputniknews.ru/20240330/inch-hetevanqner-kunena-hh-bankerum--mir-vtsharajin-hamakargi-gvortsuneutjan-dadarecumy-73982762.html
Ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ բանկերում «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը
Ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ բանկերում «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը
Sputnik Արմենիա
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մատնանշել է այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ՀՀ բանկերի`... 30.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-30T09:55+0400
2024-03-30T09:55+0400
2024-03-30T09:55+0400
«միր» քարտ
բանկ
պատժամիջոցներ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/13/73551920_0:0:1205:678_1920x0_80_0_0_3f888e29e5fbee028fd18b0b8305c39e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը ՀՀ բանկային համակարգում բացասական հետևանքներ կունենա թե՛ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների, թե՛ հայաստանյան բիզնեսի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։Նրա դիտարկմամբ` փոփոխությունը կարող է բացասաբար ազդել նաև ՌԴ–ում աշխատող հայաստանցիների վրա, որոնք վճարային այդ համակարգի միջոցով գումար էին ուղարկում Հայաստանում գտնվող իրենց հարազատների համար։Երկսայր սուր է. Թունյանը` ՀՀ-ում «Միր» քարտերն արգելափակելու որոշման մասինՈւ թեև «ՎՏԲ–Հայաստան» բանկը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել «ՄԻՐ» քարտերով, բայց Գագիկ Մակարյանի կարծիքով` միայն մեկ բանկը չի կարող բավարարել ամբողջ պահանջարկը, հետևաբար, կարող են առաջանալ հերթեր, սպասարկումների մեջ խոչընդոտներ, ձգձգումներ, որոնք լրացուցիչ դժվարություններ կառաջացնեն հաճախորդների համար։Անհատ քաղաքացիներից բացի, Մակարյանի համոզմամբ, դժվարությունների առաջ կկանգնեն նաև Ռուսաստանի հետ աշխատող գործարարները, առաջին հերթին` Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողները։ Քանի որ Ռուսաստանն այժմ կտրված է աշխարհի այլ ֆինանսական համակարգերից և միջազգային այլ վճարային քարտերն այնտեղ չեն գործում, գործարար հարաբերություններում «ՄԻՐ»-ը երկու երկրների միջև փոխանցումներ կատարելու միակ տարբերակն է։ՀՀ բանկերը դադարեցնում են «Միր» քարտի սպասարկումը պատժամիջոցների ռիսկի պատճառով․ ՀԲՄԳագիկ Մակարյանը նաև նկատում է, որ հատկապես 2022թ–ից հետո հայաստանյան բանկերի եկամուտները կտրուկ ավելացել են և նրանք չեն վախենում, որ «ՄԻՐ» քարտերից հրաժարվելով` հաճախորդներ կկորցնեն, թե չէ կկարողանային արևմտյան պատժամիջոցներից խուսափելու այլ ուղիներ գտնել։Նշենք, որ «Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը ևս ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ 2023թ–ին ՌԴ–ից ՀՀ է փոխանցվել 3.9 մլրդ դոլարի տրանսվերտ, որից 3.1 մլրդ–ը եղել է առևտևային նպատակներով։ Վկայակոչելով մասնագետների գնահատականները` Իսայանը նշում է, որ նշված փոխանցումների մեծ մասն իրականացվել է հենց «Միր» քարտերի միջոցով։Հիշեցնենք` մարտի 19–ին ՀՀ առևտրային բանկերը հայտարարեցին, որ մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։Ռուսաստանյան այդ վճարային համակարգի հետ համագործակցությունը մարտի 30-ից հետո շարունակելու է միայն «ՎՏԲ–Հայաստան» բանկը` որպես ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/13/73551920_96:0:1000:678_1920x0_80_0_0_dcceadc3bea45c1475843eb2d457a8a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«միր» քարտ, բանկ, պատժամիջոցներ, ռուսաստան
«միր» քարտ, բանկ, պատժամիջոցներ, ռուսաստան
Ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ բանկերում «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մատնանշել է այն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ՀՀ բանկերի` «Միր» վճարային համակարգից հրաժարվելու արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը ՀՀ բանկային համակարգում բացասական հետևանքներ կունենա թե՛ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների, թե՛ հայաստանյան բիզնեսի վրա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Մի կողմից կարող են նվազել էլեկտրոնային առևտուրը և գումարների փոխանցումները։ Երկրորդ` կարող է ՌԴ–ից քաղաքացիների հոսքը նվազել, քանի որ նրանք գերադասում են գնալ այն երկրներ, որտեղ կարող են ավելի ազատ օգտվել բանկային համակարգերից։ Սա էական ազդեցությոսւն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ նրանք այստեղ գալով ապրում էին, առևտուր անում, բնակարաններ գնում կամ վարձակալում, տուրիստների համար էլ էր դա կարևոր։ Այսինքն` սանկցիաների պատճառով այս համակարգի վերացումը էականորեն կազդի տնտեսության վրա»,– կարծում է Մակարյանը։
Նրա դիտարկմամբ` փոփոխությունը կարող է բացասաբար ազդել նաև ՌԴ–ում աշխատող հայաստանցիների վրա, որոնք վճարային այդ համակարգի միջոցով գումար էին ուղարկում Հայաստանում գտնվող իրենց հարազատների համար։
Ու թեև «ՎՏԲ–Հայաստան» բանկը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել «ՄԻՐ» քարտերով, բայց Գագիկ Մակարյանի կարծիքով` միայն մեկ բանկը չի կարող բավարարել ամբողջ պահանջարկը, հետևաբար, կարող են առաջանալ հերթեր, սպասարկումների մեջ խոչընդոտներ, ձգձգումներ, որոնք լրացուցիչ դժվարություններ կառաջացնեն հաճախորդների համար։
Անհատ քաղաքացիներից բացի, Մակարյանի համոզմամբ, դժվարությունների առաջ կկանգնեն նաև Ռուսաստանի հետ աշխատող գործարարները, առաջին հերթին` Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողները։ Քանի որ Ռուսաստանն այժմ կտրված է աշխարհի այլ ֆինանսական համակարգերից և միջազգային այլ վճարային քարտերն այնտեղ չեն գործում, գործարար հարաբերություններում «ՄԻՐ»-ը երկու երկրների միջև փոխանցումներ կատարելու միակ տարբերակն է։
Գագիկ Մակարյանը նաև նկատում է, որ հատկապես 2022թ–ից հետո հայաստանյան բանկերի եկամուտները կտրուկ ավելացել են և նրանք չեն վախենում, որ «ՄԻՐ» քարտերից հրաժարվելով` հաճախորդներ կկորցնեն, թե չէ կկարողանային արևմտյան պատժամիջոցներից խուսափելու այլ ուղիներ գտնել։
«Վերջին հաշվով` աշխարհն էլ է անարդար Հայաստանի հանդեպ։ Թուրքիան շատերի աչքի առաջ հսկայական առևտուր է կատարում Ռուսաստանի հետ, բայց այդ սանկցիաները կարծես ուշանում են, կամ քիչ են, կամ, իբր, չեն նկատում։ Հայաստանի պետական մարմինները ևս պետք է այդ սանկցիաների մասով որոշակի դիմադրողականություն դրսևորեն` պատճառաբանելով, որ մեր երկիրն այն վիճակում չէ, որ բոլոր սանցիաների ճիպոտը մեր գլխին բանեցնեն»,– արձանագրում է Մակարյանը։
Նշենք, որ «Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը ևս ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ 2023թ–ին ՌԴ–ից ՀՀ է փոխանցվել 3.9 մլրդ դոլարի տրանսվերտ, որից 3.1 մլրդ–ը եղել է առևտևային նպատակներով։ Վկայակոչելով մասնագետների գնահատականները` Իսայանը նշում է, որ նշված փոխանցումների մեծ մասն իրականացվել է հենց «Միր» քարտերի միջոցով։
Հիշեցնենք` մարտի 19–ին
ՀՀ առևտրային բանկերը հայտարարեցին, որ մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Ռուսաստանյան այդ վճարային համակարգի հետ համագործակցությունը մարտի 30-ից հետո շարունակելու է միայն «ՎՏԲ–Հայաստան» բանկը` որպես ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկ։