00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաթղթի նպատակն է ՀՀ–ն պոկել Ռուսաստանից և ԵԱՏՄ տարածքից․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարությունը նշում է, որ «Ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցի հեղինակներն այնպիսի մարդիկ են, որոնք մտածում են առճակատման, սառը պատերազմի մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Հայաստանի բարեկամների ցանց» խմբի զեկույցի ամբողջ նպատակը ՀՀ–ին ՌԴ–ից և ԵԱՏՄ–ից պոկելն է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Խոսքը Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խմբի պատրաստած «Ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցի մասին է, որում առաջարկվում է Հայաստանին տրամադրել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, ռազմական օգնություն, կազմակերպել համատեղ վարժանքներ և զորավարժություններ երկրի անվտանգության ամրապնդման համար։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում շեշտել են, որ փաստաթղթի հեղինակների խմբում այնպիսի մարդիկ են, որոնք մտածում են առճակատման, սառը պատերազմի և Ռուսաստանին զսպելու կատեգորիաներով։
«Նրանք արդեն բավական ներդրումներ են կատարել, որպեսզի Ուկրաինան դարձնեն Ռուսաստանի դեմ Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ըստ գերատեսչության՝ ամբողջ զեկույցում կարմիր թելի նման անցնում է Եվրամիության` պաշտոնապես հայտարարված դիրքորոշումն այն մասին, որ ԵՄ–ի ընդլայնման քաղաքականությունը նրա ներկայիս ղեկավարները աշխարհաքաղաքական գործիք կամ, այլ կերպ ասած, զենք են դարձրել։
«Զարմանալի չէ, որ Հայաստանի շահերի մասին այս հաստափոր դատողություններում և առաջարկություններում ոչ մի խոսք չկա»,- հավելել են նախարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է` պատճառն այն է, որ փաստաթղթի մտահղացման նպատակն այլ է՝ Հայաստանին Ռուսաստանից հեռացնելը։
102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0