https://arm.sputniknews.ru/20240329/lehastany-od-e-bardzracrel-inqnatirnery-rd-i-herahar-aviaciaji-aktivutjan-pattsharvov-73956573.html
Լեհաստանը օդ է բարձրացրել ինքնաթիռները «ՌԴ-ի հեռահար ավիացիայի ակտիվության» պատճառով
Լեհաստանը օդ է բարձրացրել ինքնաթիռները «ՌԴ-ի հեռահար ավիացիայի ակտիվության» պատճառով
Sputnik Արմենիա
Լեհաստանի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ձեռնարկել են այդ միջոցառումը։ 29.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-29T11:15+0400
2024-03-29T11:15+0400
2024-03-29T11:16+0400
լեհաստան
ռուսաստան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55804363_0:30:3062:1752_1920x0_80_0_0_c533a0bb22e7021ca5ea1e0ca0792141.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Լեհաստանն ու նրա դաշնակիցները օդ են բարձրացրել ինքնաթիռները՝ որպես պատճառ նշելով «ՌԴ հեռավոր ավիացիայի ակտիվությունը»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։Լեհաստանի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում բազմիցս ձեռնարկել են այդ միջոցառումը։ Մարտի 24-ին լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր նույն օրվա վաղ առավոտյան Ուկրաինայի հետ սահմանին երկրի օդային տարածքի խախտման մասին: Ըստ նրա վարկածի՝ օբյեկտը Լեհաստանի օդային տարածք ներխուժել էր Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյեվոդության Օսերդուվ բնակավայրի շրջանում և լքել այն 39 վայրկյան անց: Իր հայտարարության մեջ հրամանատարությունը պնդում էր, որ խոսքը ռուսական թևավոր հրթիռի մասին է։ Այդ հայտարարություններն ապացուցող փաստեր չեն ներկայացվել։
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55804363_188:0:2919:2048_1920x0_80_0_0_44b078bf3a2f574c9cfbfaae9d70b11f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեհաստան, ռուսաստան, ինքնաթիռ
լեհաստան, ռուսաստան, ինքնաթիռ
Լեհաստանը օդ է բարձրացրել ինքնաթիռները «ՌԴ-ի հեռահար ավիացիայի ակտիվության» պատճառով
11:15 29.03.2024 (Թարմացված է: 11:16 29.03.2024) Լեհաստանի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ձեռնարկել են այդ միջոցառումը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Լեհաստանն ու նրա դաշնակիցները օդ են բարձրացրել ինքնաթիռները՝ որպես պատճառ նշելով «ՌԴ հեռավոր ավիացիայի ակտիվությունը»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Զգուշացնում ենք, որ լեհական օդային տարածքում գործում են լեհական և դաշնակիցների ինքնաթիռները, ինչը կարող է հանգեցնել աղմուկի մակարդակի բարձրացման, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում։ Այս գիշեր (մարտի 29՝ խմբ.) նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ակտիվացում»,-ասվում է X-ում (նախկին Twitter-ում) հրամանատարության հաղորդագրության մեջ։
Լեհաստանի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում բազմիցս ձեռնարկել են այդ միջոցառումը։ Մարտի 24-ին լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր նույն օրվա վաղ առավոտյան Ուկրաինայի հետ սահմանին երկրի օդային տարածքի խախտման մասին: Ըստ նրա վարկածի՝ օբյեկտը Լեհաստանի օդային տարածք ներխուժել էր Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյեվոդության Օսերդուվ բնակավայրի շրջանում և լքել այն 39 վայրկյան անց: Իր հայտարարության մեջ հրամանատարությունը պնդում էր, որ խոսքը ռուսական թևավոր հրթիռի մասին է։ Այդ հայտարարություններն ապացուցող փաստեր չեն ներկայացվել։