https://arm.sputniknews.ru/20240329/kvopit-khakhtumner-vanadzvor-qkhum-17-tsarajvoghi-nkatmamb-kargapahakan-tujzher-en-kirarvel-73971336.html
Կոպիտ խախտումներ «Վանաձոր» ՔԿՀ–ում. 17 ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել
Կոպիտ խախտումներ «Վանաձոր» ՔԿՀ–ում. 17 ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել
Sputnik Արմենիա
ՔԿՀ ծառայողները հայտնել են, որ խախտումները թույլ են տվել հիմնարկի նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։ 29.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-29T16:07+0400
2024-03-29T16:07+0400
2024-03-29T16:07+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
բանտ
վանաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423238_0:83:1600:983_1920x0_80_0_0_3976627fd4eead0af1a2ab6363fb821c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ծառայողները ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ են թույլ տվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ՔԿՀ ծառայողները բացատրություններ են տվել ու ասել, որ արձանագրված խախտումները թույլ են տվել ՔԿՀ նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։ Վերջիններիս նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ չեն կիրառվել, քանի որ նրանք ծառայողական քննության ընթացքում իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։Հիշեցնենք, որ «Վանաձոր» ՔԿՀ–ի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանը մարտի 13-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և առհասարակ ծառայությունից։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423238_90:0:1510:1065_1920x0_80_0_0_bc2ec96a2db99a18a55ff3d188eecc3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), բանտ, վանաձոր
քրեակատարողական հիմնարկ (քկհ), բանտ, վանաձոր
Կոպիտ խախտումներ «Վանաձոր» ՔԿՀ–ում. 17 ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել
ՔԿՀ ծառայողները հայտնել են, որ խախտումները թույլ են տվել հիմնարկի նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ծառայողները ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ են թույլ տվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«Պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայող թույլ է տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի համապատասխան որոշումներով նրանցից 15-ի նկատմամբ կիրառվել են «Խիստ նկատողություն», իսկ 2-ի նկատմամբ՝ «Նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿՀ ծառայողները բացատրություններ են տվել ու ասել, որ արձանագրված խախտումները թույլ են տվել ՔԿՀ նախկին պետի և նրա նախկին տեղակալի անմիջական գիտությամբ։ Վերջիններիս նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ չեն կիրառվել, քանի որ նրանք ծառայողական քննության ընթացքում իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Հիշեցնենք, որ «Վանաձոր» ՔԿՀ–ի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանը մարտի 13-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից և առհասարակ ծառայությունից։