Երևանի «Կանազ» մշակույթի տունը երաժշտական ակադեմիա կդառնա. Ավինյանն է խոստանում
22:17 29.03.2024 (Թարմացված է: 22:55 29.03.2024)
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը վստահ է` կրթամշակութային նման հաստատությունը ակտիվ դերակատարություն կունենա պատանիների գեղագիտական դաստիարակության գործում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ մայրաքաղաքում կստեղծվի միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով առաջինն ու միակը կլինի երկրում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում։ Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,– նշել է նա։

«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է

«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է

«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է

Տիգրան Ավինյանն այցելել է «Կանազ»

«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է

«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է
«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է
«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է
«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է
Տիգրան Ավինյանն այցելել է «Կանազ»
«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է
«Կանազ» մշակույթի տունը վերանորոգվում է
Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականին դերասան Հրանտ Թոխատյանը հայտարարել էր, որ նոր թատրոն է նախատեսում ստեղծել, որն իր դերասանական կազմով, բեմահարթակով կտարբերվեր։ Այն պետք է լիներ «Կանազ» մշակույթի կենտրոնի շենքում։ Շինաշխատանքները սկսվել էին դեռ 2019 թվականի հոկտեմբերից, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում էր ծախսել 3,5 մլն դոլար։ Շուրջ 5 ամսում արդեն 60 հազար դոլար էր ծախսվել։ Դրանից հետո էլ վերանորոգման աշխատանքներ էին տարվել, սակայն դրանք անավարտ են մնացել։
Մարտի 4-ին քաղաքապետ Տիգրան Ավինայնը հայտնեց, որ «Կանազ» մշակույթի կենտրոնը վերադարձվել է Երևանին։ Այդ շենքն այժմ վերանորոգվելու է համայնքային ծրագրով։

Мэр Еревaнa Тигран Авинян посетил недействующий дом культуры "Каназ" (29 марта 2024). Еревaн
© Photo : Social media of Tigran Avinyan
