https://arm.sputniknews.ru/20240328/erevanum-kajacel-e-kjanqi-tshanaparhy-depi-sanahin-1942-filmi-nakhaditumy-73951663.html
Երևանում կայացել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը
Երևանում կայացել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը
Sputnik Արմենիա
Սցենարիստ և ռեժիսոր Եկատերինա Դոջինան պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմի գաղափարը։ 28.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-28T22:34+0400
2024-03-28T22:34+0400
2024-03-28T22:38+0400
հայաստան
պաշարված լենինգրադի երեխաները
ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1c/73949074_0:109:1280:829_1920x0_80_0_0_69240704314175ab981d32ea91ad080d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանում կազմակերպվել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։Ֆիլմը պաշարված Լենինգրադի երեխաների մասին է, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել են այնտեղից, տեղափոխվել հայկական Սանահին գյուղ և տանիք, սեր ու հոգատարություն գտել։Ֆիլմը միաժամանակ դիտել են մի քանի հարթակում` Սանկտ Պետերբուրգի պաշտպանության և շրջափակման պատմության ինստիտուտում, Երևանում Ռուսական տանը և Գյումրու մասնաճյուղում։Նախագծի ղեկավար, Սանկտ Պետերբուրգի Ժուռնալիստների միության նախագահ Անդրեյ Ռադինը նշել է, որ ֆիլմը նվիրված է խորհրդային զորքերի կողմից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին։Պաշարված Լենինգրադի ևս մի բնակիչ տարիներ անց հուշամեդալ ստացավ ԵրևանումՍցենարիստ և ռեժիսոր Եկատերինա Դոջինան պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմի գաղափարը։ Նա ծանոթացել է Լենինգրադի թիվ 51 շրջափակված մանկատան տնօրեն Խանա Գերշենոկի թոռնուհու հետ: Այդ խիզախ կինը մոտ 120 երեխա է դուրս բերել Լենինգրադից։«Հաղթանակը 1945 թվականին նրանք դիմավորեցին Սանահինում։ Ոմանք արդեն հայկական դպրոց էին հաճախում, և օգնության ձեռք մեկնած ժողովրդի լեզուն նրանց համար ընդմիշտ հարազատ դարձավ»,– պատմել է նա։«Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգում ՝ Ժուռնալիստների միությունում, Երևանի Ռուսական տանը և Սանահինում:Երևանում բնակվող Նատալյա Գոնչարը պաշարված Լենինգրադի բնակչի կարգավիճակ ստացավ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1c/73949074_67:0:1204:853_1920x0_80_0_0_fb38067cdea12e83e583547d387e4df6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պաշարված լենինգրադի երեխաները , ֆիլմ
հայաստան, պաշարված լենինգրադի երեխաները , ֆիլմ
Երևանում կայացել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը
22:34 28.03.2024 (Թարմացված է: 22:38 28.03.2024) Սցենարիստ և ռեժիսոր Եկատերինա Դոջինան պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմի գաղափարը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանում կազմակերպվել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Ֆիլմը պաշարված Լենինգրադի երեխաների մասին է, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել են այնտեղից, տեղափոխվել հայկական Սանահին գյուղ և տանիք, սեր ու հոգատարություն գտել։
Ֆիլմը միաժամանակ դիտել են մի քանի հարթակում` Սանկտ Պետերբուրգի պաշտպանության և շրջափակման պատմության ինստիտուտում, Երևանում Ռուսական տանը և Գյումրու մասնաճյուղում։
Նախագծի ղեկավար, Սանկտ Պետերբուրգի Ժուռնալիստների միության նախագահ Անդրեյ Ռադինը նշել է, որ ֆիլմը նվիրված է խորհրդային զորքերի կողմից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին։
Սցենարիստ և ռեժիսոր Եկատերինա Դոջինան պատմել է, թե ինչպես է առաջացել ֆիլմի գաղափարը։ Նա ծանոթացել է Լենինգրադի թիվ 51 շրջափակված մանկատան տնօրեն Խանա Գերշենոկի թոռնուհու հետ: Այդ խիզախ կինը մոտ 120 երեխա է դուրս բերել Լենինգրադից։
«Հաղթանակը 1945 թվականին նրանք դիմավորեցին Սանահինում։ Ոմանք արդեն հայկական դպրոց էին հաճախում, և օգնության ձեռք մեկնած ժողովրդի լեզուն նրանց համար ընդմիշտ հարազատ դարձավ»,– պատմել է նա։
«Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգում ՝ Ժուռնալիստների միությունում, Երևանի Ռուսական տանը և Սանահինում: