00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձկան որս Սևանում. Զատկին ընդառաջ սիգի դեֆիցիտ կլինի՞

© Sputnik / Aram NersesyanՍիգ
Սիգ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Սիգ
Բաժանորդագրվել
Այս տարի Սևանում արդյունագործական որսի իրավունք է ստացել 9 կազմակերպություն` 619 ձկնորսներով։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik, Նելլի Դանիելյան. Առջևում Սուրբ Հարության տոնն է` Զատիկը, և հայ ավանդական ուտեստների շարքում իր պատվավոր տեղն ունի Սևանի սիգը։ Բնական է, որ այս օրերին ձկան պահանջարկն ավելանում է, ինչը նշանակում է, որ գինն էլ կարող է աճել, բայց դեֆիցիտի խնդիր հազիվ թե առաջանա։ Սևանա լճում սիգի օրինական որսը մեկնարկել է մարտի 1-ից, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շուկայում վաճառվող թարմ սիգը ձկնորսները որսացել են կնքված պայմանագրերի շրջանակում։
ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Նորայր Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սևանում որսի իրականացնելու իրավունք այս տարի ստացել են 9 կազմակերպություններ։
«Կազմակերպություններից յուրաքանչյուրը ներկայացրել են իրենց ձկնորսների քանակը։ Ընդհանուր թվով որսի իրավունք են ստացել 619 ձկնորսներ», – ասաց Աբրահամյանը։
Նա պարզաբանեց, որ ձկնորսներն իրենք են որոշում, թե իրենց հատկացված քվոտայից որքանը երբ որսան։ Ու քանի որ Զատկին ընդառաջ սիգի պահանջարկը զգալի ավելանում է տարվա մնացած ժամանակահատվածի համեմատ, նախարարության ներկայացուցիչն օրինաչափ է համարում ձկնորսների` մարտ ամսվա ակտիվությունը։
«Հնարավոր է` հիմա մի քիչ ավելի շատ որսան, ամռանը` ավելի քիչ։ Բայց կարևորը` իրավունք չունեն պայմանագրով հաստատված թույլատրելի սահմանն անցնելու»,– նշեց Աբրահամյանը` հավելելով, որ յուրաքանչյուր կազմակերպության կատարած որսի բոլոր ժամկետները, որսված ձկան քանակը ՇՄՆ–ում ամենայն ճշտությամբ գրանցվում է։
Նշենք, որ թարմ սիգի 1 կգ–ն հայաստանյան շուկայում շուրջ 1000 դրամ է։
Մասնագետները նման ցածր գինը Հայաստանի բնության համար կարևոր այս ձկնատեսակի դեպքում մեկնաբանում են բնօգտագործման վճարների ցածր լինելով։
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված վճարը 1 կգ սիգի դիմաց 65 դրամ է։
Բնօգտագործման վճարները բարձրացնելու քննարկումները, որոնց անհրաժեշտության մասին վաղուց է խոսվում մասնագիտական շրջանակներում, այդ թվում` ՇՄ նախարարության պաշտոնատար անձանց մակարդակով, մեր զրուցակցի խոսքով` կառավարությունում այս պահին էլ ընթացքի մեջ են։
Փաշինյանը դժգոհեց Սևանա լճում սիգ որսալու քվոտայի ցածր իրացումից
Սիգի որսի համար նախատեսվող բնավճարի հնարավոր նոր չափը դեռ չի հանրայնացվում։ Այն կհրապարակվի միայն քննարկումների ավարտին։ Իսկ թե երբ պատրաստ կլինի Հարկային օրենսգրքում փոփոխությունների համապատասխան նախագիծը, Նորայր Աբրահամյանը դժվարացավ հստակ ժամկետ հայտնել։
Նշենք, որ տարվա համար սահմանված 257 տոննա սիգի դիմաց որսի թույլտվություն ստացած ընկերություններն այս տարի պետական բյուջե պետք է վճարեն ընդհանուր 16 705 000 դրամ բնօգտագործման վճար։
Հիշեցնենք` Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամանակահատվածը հաստատվել է ՀՀ կառավարության` փետրվարի 8-ի որոշմամբ։ Ձկնորսության թույլատրելի առավելագույն քանակը 2024 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 257 տոննա։ Որսի իրականացման պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։
Լրահոս
0