00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան ընտրություններ. Ռոբերտ Քենեդին և Նիքոլ Շենահանը կարող են խառնել բոլոր քարտերը

© AP Photo / JOSH REYNOLDSՌոբերտ Քենեդի
Ռոբերտ Քենեդի - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Բաժանորդագրվել
Այս ծանր օրերին, երբ մեր ապագան միանգամայն անորոշ է, Հայաստանում բավական տխուր, ինչ-որ տեղ նույնիսկ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, երբ հասարակության մի զգալի մասը բոլորովին չի վստահում ո′չ իշխանություններին, ո′չ ընդդիմությանը ու պատրաստ կլիներ գնալ երրորդ ուժի հետևից։
Բայց որտե՞ղ է այդ երրորդ ուժը։ Այսինքն, գնալու տեղ էլ չկա։ Առաջ գոնե մի հույս կար՝ ա′յ, կգան երիտասարդները, կփոխարինեն նրանց, ումից տարիների ընթացքում հոգնել է հանրութունը, և մենք թռիչքաձև զարգացում կապրենք, կունենանք աննախադեպ նվաճումներ։ 2018 թվականին երիտասարդները եկան։
Երեկ սոցցանցերի օգտատերերից մեկը մի հարց էր ուղղել իր ընկերներին՝ կարո՞ղ եք նշել գոնե մի խոշոր նվաճում, որը համաժողովրդական ոգևորություն է առաջացրել վերջին 5 տարիների ընթացքում։ Սկսեցի փորփրել հիշողությունս, ոչինչ չգտա։ Միգուցե դուք հիշե՞ք, թե ինչ ակնառու ձեռքբերումներ բերեցին իրենց հետ Գյումրիից Երևան հասած երիտասարդները։
«Թքա′ծ ձեր այդ տխրահռչակ դեմոկրատիայի վրա, ես հո հանուն դրա տնից-տեղից չե՞մ զրկվելու»
Որքան էլ տարօրինակ է, մեզ տանջող ցավը ամերիկացիներին էլ է պատել։ Ոմանք չեն ընդունում ո′չ Դոնալդ Թրամփին, ո′չ էլ Ջո Բայդենին, ու հարց են տալիս՝ բա լավ, ո՞ւմ օգտին քվեարկենք նոյեմբերի 5-ին։ «Ի′նձ տվեք ձեր ձայները». հորդորում է անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկն է և նախկին սենատոր Ռոբերտ Քենեդիի որդին։ Համաձայնե′ք` ներկա իրավիճակը շատ շահեկան է նրա համար։ Ընտրողների մի մասը պարզապես վախենում է անկանխատեսելի Թրամփից, մյուս մասը մտահոգված է՝ իսկ արդյոք զառամյալ Ջո Բայդենը ունա՞կ է ճիշտ որոշումներ կայացնել առաջիկա չորս տարիների ընթացքում։ Ո՞վ մնաց։ Անկախ թեկնածուն։
170 տարի շարունակ՝ 1854 թվականից մինչև հիմա, Միացալ Նահանգներում ընտրվել են միայն հանրապետականների կամ դեմոկրատների թեկնածուները։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ անկախ թեկնածուները երբեք չեն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ 1992 թվականին անկախ թեկնածու Ռոս Փերոն աննախադեպ հաջողություն ունեցավ՝ ստանալով ամերիկացիների քվեների գրեթե մեկ հինգերորդը։ Վերլուծաբանները համոզված են՝ Ռոս Փերոն ձայներ խլեց հանրապետական Ջորջ Բուշ ավագից և ապահովեց դեմոկրատ Բիլ Քլինթոնի հաղթանակը։
Սպասվում է, որ հիմա էլ Ռոբերտ Քենեդին ահագին ձայներից կզրկի Ջո Բայդենին։ Գործող նախագահի մերձավորներն այնքան են սարսափած այդ հեռանկարից, որ հատուկ շտաբ են ստեղծել Ռոբերտ Քենեդիի դեմ պայքարելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ բոլորը հրաշալի գիտեն, որ Ռոբերտ Քենեդին ընտրվելու շանս չունի. ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների` նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մոտ 13 տոկոսը, բայց հատուկ շտաբ է ձևավորվում մեկ մարդու դեմն առնելու համար։ Եվ դա լիովին արդարացված է, որովհետև Բայդենի ու Թրամփի վարկանիշների հարաբերակցությունը մոտավորապես 50։50 է։ Այսինքն, մի ձայն այս կողմ, մի ձայն այն կողմ, ու նախագահ դառնալու հույսերը հօդս են ցնդում։
Ռեյմոնդ Դամադյան. մարդ, որը հավատքի պատճառով զրկվեց Նոբելյան մրցանակից
Վերլուծաբանները պնդում են՝ ուրիշ հանգամանք էլ կա, որը կարելի է համարել թե′ պարզ մարդկային, թե′ զուտ քաղաքական ։ Ախր, կրտսեր Քենեդին նախկինում ջերմորեն պաշտպանում էր հանրապետականներին և նրանց թեկնածուին։ Իսկ մենք հո մեր հայաստանյան իրականությունից հրաշալի գիտենք, որ մի կողմից կուսակցությունն է անողոք դառնում նրանց նկատմամբ, ովքեր լքել են իր շարքերը, մյուս կողմից` կուսակցությունից դուրս եկածները չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունը նախկին կուսակիցների հանդեպ։ Չմանրամասնեմ։ Հոգեբաններին դիմեք, նրանք հաստատ կբացատրեն այդ ֆենոմենը։
Փաստեմ նաև, որ մինչև այս շաբաթ անկախ թեկնածուն էլ շատ կոնկրետ մտահոգություն ուներ՝ եթե մարդը չի ուզում քվեարկել 81-ամյա Բայդենի և 77-ամյա Թրամփի օգտին, ինչո՞ւ պիտի իր ձայնը տա 70-ամյա Քենեդիին։ Երևի հենց այս նկատառումներով էր թելադրված անկախ թեկնածուի որոշումը՝ որպես փոխնախագահի թեկնածու ընտրել 38-ամյա իրավաբան Նիքոլ Շենահանին։ Եվ խոսքը միայն տարիքի մասին չէ։ Այս կինը սեփական ուժերով և անխոնջ ջանքերով հաջողության հասած ամերիկուհու խորհրդանիշն է։
Նիքոլն իր մասին պատմում է. «Չինաստանից ներգաղթած մայրս հավաքարար էր աշխատում ճաշարանում, ես էլ 12 տարեկանում նրան օգնում էի։ Ու մինչև հիմա էլ երևի կշարունակեի հատակն ավլել, եթե կրթություն չստանայի։ Շենահանը Վաշինգտոնի և Կալիֆոռնիայի տարբեր համալսարաններում սովորեց տնտեսագիտություն, արևելագիտություն, հետո իրավաբան դարձավ ու միլիոններ վաստակեց։
Ամերիկյան նախընտրական իրականությունը «սուպերերեքշաբթիից» հետո. հայաստանյան զուգահեռներ
Հիմա էլ կարող է միլիարդատիրոջ կարգավիճակ ստանալ՝ շատ ուրույն ձևով։ Դեռ մի քանի տարի առաջ նա Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կինն էր։ Հետո թերթերը գրեցին, որ նա սիրավեպ է սկսել աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի հետ։ Սերգեյը բաժանվեց Նիքոլից, բայց հիմա էլ Նիքոլը Սերգեյից 51 միլիարդ դոլար է պահանջում։ Չգիտեմ՝ ինչու է Բրինը հակառակվում։ Ես ունենայի` անպայման ապրիլի 7-ին կտայի։
Լրահոս
0