https://arm.sputniknews.ru/20240326/rdi-depqic-hetvo-amn-n-fransiajum-ir-qaghaqacinerin-zgushacrel-e-ahabekchakan-vtangi-masin-73862735.html
ՌԴ–ի դեպքից հետո ԱՄՆ-ն Ֆրանսիայում իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին
ՌԴ–ի դեպքից հետո ԱՄՆ-ն Ֆրանսիայում իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին
Sputnik Արմենիա
Հարձակումները կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման կամ նվազագույն նախազգուշացումով և ուղղված լինել զբոսաշրջային վայրերին, խոշոր սպորտային և մշակութային... 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T17:21+0400
2024-03-26T17:21+0400
2024-03-26T17:29+0400
ամն
ֆրանսիա
ահաբեկչություն
կրոկուս սիթի հոլ
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45557123_0:148:1600:1048_1920x0_80_0_0_9ad2e80604f3f5220ab5c6bef6268814.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է այդ երկրում ահաբեկչական գործողությունների մեծ սպառնալիքի մասին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է դեսպանատան կայքում:Նշվում է, որ հարձակումները կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման կամ նվազագույն նախազգուշացումով և թիրախավորել զբոսաշրջային օբյեկտները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, ինչպես նաև այլ հասարակական վայրերը, որտեղ մեծ թվով քաղաքացիական անձինք են լինում։Քաղաքացիներին կոչ է արվում զգույշ լինել հատկապես խիտ բնակեցված և հայտնի զբոսաշրջային վայրերում:Իշխանություններն արդեն հայտարարել են, որ ազգային անվտանգության Vigipirate նախազգուշացման մակարդակը հասցրել են ամենաբարձրին, ուստի երկրի բնակիչներն ու հյուրերը կարող են անվտանգության բարձրացման միջոցառումներ տեսնել:Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
ամն
ֆրանսիա
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/14/45557123_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a0a14e07626fbc59fcb7b3c4ec445539.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ֆրանսիա, ահաբեկչություն, կրոկուս սիթի հոլ, մոսկվա
ամն, ֆրանսիա, ահաբեկչություն, կրոկուս սիթի հոլ, մոսկվա
ՌԴ–ի դեպքից հետո ԱՄՆ-ն Ֆրանսիայում իր քաղաքացիներին զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին
17:21 26.03.2024 (Թարմացված է: 17:29 26.03.2024) Հարձակումները կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման կամ նվազագույն նախազգուշացումով և ուղղված լինել զբոսաշրջային վայրերին, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումներին:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է այդ երկրում ահաբեկչական գործողությունների մեծ սպառնալիքի մասին: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է դեսպանատան կայքում:
«Ֆրանսիայի իշխանություններն ակտիվորեն հետևում են կազմակերպված խմբերի և արմատական տրամադրված անձանց կողմից ահաբեկչական սպառնալիքներին»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակումները կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման կամ նվազագույն նախազգուշացումով և թիրախավորել զբոսաշրջային օբյեկտները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, ինչպես նաև այլ հասարակական վայրերը, որտեղ մեծ թվով քաղաքացիական անձինք են լինում։
Քաղաքացիներին կոչ է արվում զգույշ լինել հատկապես խիտ բնակեցված և հայտնի զբոսաշրջային վայրերում:
Իշխանություններն արդեն հայտարարել են, որ ազգային անվտանգության Vigipirate նախազգուշացման մակարդակը հասցրել են ամենաբարձրին, ուստի երկրի բնակիչներն ու հյուրերը կարող են անվտանգության բարձրացման միջոցառումներ տեսնել:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ
հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ,
այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող
Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։