https://arm.sputniknews.ru/20240326/rd-zun-kharkvovum-khvocel-e-grvohajin-brigadi-teghakajman-vajry-ev-tankajin-usumnarany-73847153.html
ՌԴ ԶՈւ–ն Խարկովում խոցել է գրոհային բրիգադի տեղակայման վայրը և տանկային ուսումնարանը
ՌԴ ԶՈւ–ն Խարկովում խոցել է գրոհային բրիգադի տեղակայման վայրը և տանկային ուսումնարանը
Sputnik Արմենիա
Նիկոլաևյան ընդհատակի համակարգողի խոսքով՝ Խարկովի ուղղությամբ հարվածի երկու ալիք է եղել, առաջինը` ժամը մեկից մինչև երկուսը, երկրորդը` մեկուկես ժամ անց։ 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T13:20+0400
2024-03-26T13:20+0400
2024-03-26T13:21+0400
ռուսաստան
խարկով
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39521083_0:0:3129:1761_1920x0_80_0_0_ef76fc813fb26f2f0194bc2475fa263a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Ռուսաստանի զինված ուժերը Խարկովին հասցրած հարվածների ընթացքում երեք օրում երկրորդ անգամ խոցել են Խարկովի ներքին գործերի ազգային համալսարանը, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ազգային ոստիկանության «Լուտ» գրոհային բրիգադը: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը՝ հղում անելով խարկովցի գործընկերներին։Նա հավելել է, որ պայթյուններ են եղել նաև տանկային ուսումնարանում։ Լեբեդևի խոսքով՝ Խարկովի ուղղությամբ հարվածների երկու ալիք է եղել. առաջինը՝ գիշերվա մեկից մինչև երկուսը, երկրորդը՝ 03:30–ին, ընդ որում` քաղաքում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատել են օդային տագնապից անմիջապես հետո՝ դեռ պայթյուններից առաջ:Վերջին օրերին ՌԴ ԶՈւ-ն պարբերաբար հարվածներ է հասցնում Խարկովի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտներին՝ խոցելով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ներգրավված են Բելգորոդի մարզի վրա իրականացվող հարձակումներում։
խարկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39521083_29:0:2758:2047_1920x0_80_0_0_ee77dd55308620a183f1377b7eb29a00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, խարկով, զինված ուժեր
ռուսաստան, խարկով, զինված ուժեր
ՌԴ ԶՈւ–ն Խարկովում խոցել է գրոհային բրիգադի տեղակայման վայրը և տանկային ուսումնարանը
13:20 26.03.2024 (Թարմացված է: 13:21 26.03.2024) Նիկոլաևյան ընդհատակի համակարգողի խոսքով՝ Խարկովի ուղղությամբ հարվածի երկու ալիք է եղել, առաջինը` ժամը մեկից մինչև երկուսը, երկրորդը` մեկուկես ժամ անց։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Ռուսաստանի զինված ուժերը Խարկովին հասցրած հարվածների ընթացքում երեք օրում երկրորդ անգամ խոցել են Խարկովի ներքին գործերի ազգային համալսարանը, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ազգային ոստիկանության «Լուտ» գրոհային բրիգադը:
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը՝ հղում անելով խարկովցի գործընկերներին։
«Եղել է ուժեղ պայթյուն, սև ծխի ամպ է գոյացել, ավելի քան տասնյակ շտապօգնության մեքենաներ են գնացել, թաղամասը շրջափակված է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ պայթյուններ են եղել նաև տանկային ուսումնարանում։ Լեբեդևի խոսքով՝ Խարկովի ուղղությամբ հարվածների երկու ալիք է եղել. առաջինը՝ գիշերվա մեկից մինչև երկուսը, երկրորդը՝ 03:30–ին, ընդ որում` քաղաքում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատել են օդային տագնապից անմիջապես հետո՝ դեռ պայթյուններից առաջ:
Վերջին օրերին ՌԴ ԶՈւ-ն պարբերաբար հարվածներ է հասցնում Խարկովի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտներին՝ խոցելով Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ներգրավված են Բելգորոդի մարզի վրա իրականացվող հարձակումներում։