https://arm.sputniknews.ru/20240326/mi-pvoqr-ajl-paghpaghak-ev-relvokant-dzavareghen-erevanum-nerkajacvel-e-rd-i-snndamterqy-73856087.html
«Մի փոքր այլ» պաղպաղակ և «ռելոկանտ» ձավարեղեն. Երևանում ներկայացվել է ՌԴ-ի սննդամթերքը
«Մի փոքր այլ» պաղպաղակ և «ռելոկանտ» ձավարեղեն. Երևանում ներկայացվել է ՌԴ-ի սննդամթերքը
Sputnik Արմենիա
Ռուսական արտադրողներն առաջարկում են նաև հատուկ ապրանքներ, օրինակ՝ առանց լակտոզայի պաղպաղակ։ Կան նաև առաջարկներ տեղական թռչնաֆաբրիկաների և հացահատիկային... 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T14:30+0400
2024-03-26T14:30+0400
2024-03-26T14:33+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
սննդամթերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73844524_0:167:1600:1067_1920x0_80_0_0_790d4f7c631cf15e65ff2422fd087b7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Շուրջ մեկուկես տասնյակ ռուսաստանյան սննդամթերք արտադրողներ ներկայացրել են իրենց արտադրանքը Երևանում:Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից ի վեր Ռուսաստանը հանրապետության համար շարունակում է մնալ ցորենի, արևածաղկի ձեթի, մարգարինի, խտացրած կաթի հիմնական մատակարարը: Ընդլայնվում է ռուսական հրուշակեղենի և շոկոլադի գործարանների ներկայությունը (2022 թվականին դրանց մասնաբաժինը այդ ապրանքների հայկական ներմուծման մեջ գերազանցել է կեսը), ինչպես նաև ՌԴ ընկերությունների ներկայացվածությունը մսի և ձկան պահածոների շուկայում։Այսօրվա բիզնես առաքելության կազմում (որը երկու օր Հայաստանում կմնա) հավաքվել են ինչպես վաղուց Հայաստանում աշխատող արտադրողները («Չերկիզովո» կամ Սոչիի մսի կոմբինատ), այնպես էլ նորերը։ Դրանց թվում կան նաև սպեցիֆիկ ապրանքների արտադրողներ (օրինակ՝ առանց լակտոզայի պաղպաղակ կամ սպիտակուցային կոնֆետներ): Այդ ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ թեև հայկական շուկան փոքր է (առավել ևս նման հատուկ ապրանքների համար), այդ ոլորտիմատակարարներն այնքան էլ շատ չեն, իսկ նման ապրանքների պահանջարկը մեծանում է, առավել ևս, որ դրանց տեղական արտադրությունը շատ սահմանափակ է):Հայաստանում, ցավոք, զարգացած չէ նաև կենդանական ծագման կերերի (այդ թվում՝ մսոսկրային ալյուրի) արտադրությունը։ Արտասահմանյան շատ արտադրողներ (այդ թվում՝ ռուսական) վաղուց են հիմնել դրանց առանց թափոնների արտադրությունը, որտեղ օգտագործում են իրենց թռչնաֆաբրիկաներից և անասնապահական ֆերմաներից ստացված հումքը, իսկ ահա հայկական թռչնաֆաբրիկաները երկար տարիների աշխատանքի ընթացքում այդպես էլ չեն յուրացրել նման արտադրությունները՝ նախընտրելով ապավինել ներմուծմանը։ «Չերկիզովո» կոմբինատն այս անգամ ներկայացրել է նաև այդ ենթամթերքները անասնաբուծության համար։Այլ ընկերություններ նույնպես առաջարկում են համագործակցություն հաստատել տեղական արտադրողների հետ։Նախկինում ընկերությունը հացահատիկային ապրանք է արտահանել (իսկ որոշ դեպքերում շարունակում է արտահանել) Թուրքիա, ինչպես նաև Լեհաստան և Գերմանիա (այսինքն՝ մոտավորապես նույն հեռավորությունների վրա կամ նույնիսկ ավելի հեռու, քան Հայաստան):«Մենք պատրաստ ենք աշխատել նաև ձավարեղենի հայաստանյան փաթեթավորողների հետ, որոնք այն թողարկում են իրենց ապրանքանիշերով։ Նման փորձ նույնպես ունենք, մենք աշխատում ենք «Պյատյորոչկայի», «Մագնիսի» և ռուսական այլ ցանցերի հետ», - ավելացրել է ընկերության տնօրեն Իվան Մերզլյակովը։Նշենք, որ հայկական և ռուսական բիզնեսի միջև հաշվարկներն էապես չեն փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ հայաստանյան գրեթե բոլոր բանկերը ստիպված արգելափակեցին հաշվարկները ռուսական «Միր» քարտերով։ Սահմանափակումները վերաբերում են միայն քարտային հաշիվներին. հաշվից հաշիվ փոխանցումները , որոնք էական են բիզնես գործարքների համար, կատարվում են ինչպես նախկինում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73844524_0:0:1424:1067_1920x0_80_0_0_7a94f3e6d8dd660b3d492ee6010f2dd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, սննդամթերք
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, սննդամթերք
«Մի փոքր այլ» պաղպաղակ և «ռելոկանտ» ձավարեղեն. Երևանում ներկայացվել է ՌԴ-ի սննդամթերքը
14:30 26.03.2024 (Թարմացված է: 14:33 26.03.2024) Ռուսական արտադրողներն առաջարկում են նաև հատուկ ապրանքներ, օրինակ՝ առանց լակտոզայի պաղպաղակ։ Կան նաև առաջարկներ տեղական թռչնաֆաբրիկաների և հացահատիկային փաթեթավորողների համար (ռուսական հնդկաձավարը կարող է «փոխել գրանցումը» հայկականի):
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Շուրջ մեկուկես տասնյակ ռուսաստանյան սննդամթերք արտադրողներ ներկայացրել են իրենց արտադրանքը Երևանում:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից ի վեր Ռուսաստանը հանրապետության համար շարունակում է մնալ ցորենի, արևածաղկի ձեթի, մարգարինի, խտացրած կաթի հիմնական մատակարարը: Ընդլայնվում է ռուսական հրուշակեղենի և շոկոլադի գործարանների ներկայությունը (2022 թվականին դրանց մասնաբաժինը այդ ապրանքների հայկական ներմուծման մեջ գերազանցել է կեսը), ինչպես նաև ՌԴ ընկերությունների ներկայացվածությունը մսի և ձկան պահածոների շուկայում։
Այսօրվա բիզնես առաքելության կազմում (որը երկու օր Հայաստանում կմնա) հավաքվել են ինչպես վաղուց Հայաստանում աշխատող արտադրողները («Չերկիզովո» կամ Սոչիի մսի կոմբինատ), այնպես էլ նորերը։ Դրանց թվում կան նաև սպեցիֆիկ ապրանքների արտադրողներ (օրինակ՝ առանց լակտոզայի պաղպաղակ կամ սպիտակուցային կոնֆետներ): Այդ ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ թեև հայկական շուկան փոքր է (առավել ևս նման հատուկ ապրանքների համար), այդ ոլորտիմատակարարներն այնքան էլ շատ չեն, իսկ նման ապրանքների պահանջարկը մեծանում է, առավել ևս, որ դրանց տեղական արտադրությունը շատ սահմանափակ է):
Հայաստանում, ցավոք, զարգացած չէ նաև կենդանական ծագման կերերի (այդ թվում՝ մսոսկրային ալյուրի) արտադրությունը։ Արտասահմանյան շատ արտադրողներ (այդ թվում՝ ռուսական) վաղուց են հիմնել դրանց առանց թափոնների արտադրությունը, որտեղ օգտագործում են իրենց թռչնաֆաբրիկաներից և անասնապահական ֆերմաներից ստացված հումքը, իսկ ահա հայկական թռչնաֆաբրիկաները երկար տարիների աշխատանքի ընթացքում այդպես էլ չեն յուրացրել նման արտադրությունները՝ նախընտրելով ապավինել ներմուծմանը։ «Չերկիզովո» կոմբինատն այս անգամ ներկայացրել է նաև այդ ենթամթերքները անասնաբուծության համար։
Այլ ընկերություններ նույնպես առաջարկում են համագործակցություն հաստատել տեղական արտադրողների հետ։
«Հայաստանն արտահանման մեծ ներուժ ունի, և Ուդմուրտիան կարող է դառնալ ձեր երկրի գործընկերը ձավարեղենի վերաարտահանման համար», - Sputnik Արմենիային ասաց «Ուդմուրտիայի ձավարեղեն» ՍՊԸ-ի արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Լև Պոկրովսկին։
Նախկինում ընկերությունը հացահատիկային ապրանք է արտահանել (իսկ որոշ դեպքերում շարունակում է արտահանել) Թուրքիա, ինչպես նաև Լեհաստան և Գերմանիա (այսինքն՝ մոտավորապես նույն հեռավորությունների վրա կամ նույնիսկ ավելի հեռու, քան Հայաստան):
«Մենք պատրաստ ենք աշխատել նաև ձավարեղենի հայաստանյան փաթեթավորողների հետ, որոնք այն թողարկում են իրենց ապրանքանիշերով։ Նման փորձ նույնպես ունենք, մենք աշխատում ենք «Պյատյորոչկայի», «Մագնիսի» և ռուսական այլ ցանցերի հետ», - ավելացրել է ընկերության տնօրեն Իվան Մերզլյակովը։
Նշենք, որ հայկական և ռուսական բիզնեսի միջև հաշվարկներն էապես չեն փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ հայաստանյան գրեթե բոլոր բանկերը ստիպված արգելափակեցին հաշվարկները ռուսական «Միր» քարտերով։ Սահմանափակումները վերաբերում են միայն քարտային հաշիվներին. հաշվից հաշիվ փոխանցումները , որոնք էական են բիզնես գործարքների համար, կատարվում են ինչպես նախկինում: