Կոպիրկինն ընդունել է Սոչիի Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին
© Photo : Русский дом в АрменииՍերգեյ Կոպիրկինն ընդունել է Սոչիի Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին
Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Սոչիի Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին
© Photo : Русский дом в Армении
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ այսօր առավել քան երբևէ երիտասարդների հետ շփումը կարևոր է հասարակության տրամադրությունն ու սպասելիքները հասկանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Այսօր ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Սոչիում կայացած Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին և զրուցել հայ–ռուսական հարաբերությունների մասին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Նշենք, որ այս տարի մարտին Համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցած հայկական պատվիրակությունը բաղկացած էր 230 երիտասարդից։ Հիմնական ծրագրից հետո երիտասարդներից շատերն ավելի քան երեք շաբաթ անցկացրել են Ռուսաստանում և այցելել մի շարք քաղաքներ։
Հանդիպման սկզբում մասնակիցները հարգել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։ Նրանք ծաղիկներ են դրել դեսպանատան մոտ։
© Photo : Русский дом в АрменииՀանդիպման սկզբում երիտասարդները հարգել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
Հանդիպման սկզբում երիտասարդները հարգել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
© Photo : Русский дом в Армении
Հանդիպման ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այսօր առավել քան երբևէ երիտասարդների հետ շփումը կարևոր է հասարակության տրամադրությունն ու սպասելիքները հասկանալու համար։ Նա ընդգծել է, որ դա իր հերթին կնպաստի փոխգործակցության շարունակականությանը և արդյունավետ զարգացմանը։
«Այն, որ դուք այսօր եկել եք ՌԴ դեսպանատուն, ինձ համար նշան է, որ այստեղ են հավաքվել մարդիկ, ովքեր անտարբեր չեն ռուս-հայկական հարաբերությունների նկատմամբ»,- ասել է դեսպանը։
© Photo : Русский дом в АрменииՍերգեյ Կոպիրկինն ընդունել է Սոչիի Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին
Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Սոչիի Համաշխարհային երիտասարդական փառատոնի հայ մասնակիցներին
© Photo : Русский дом в Армении
Երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ այս փառատոնը համախմբել է ավելի քան 20 հազար երիտասարդների ամբողջ աշխարհից։
Բացի հիմնական օրակարգից, հանդիպման մասնակիցները քննարկել են ռուս-հայկական համագործակցության առանցքային կետերը։
Հանդիպման վերջում երիտասարդները ծանոթացել են նաև Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից իրականացվող «Նոր Սերունդ» 2024 ծրագրին։