00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հույս ունենք` Երևանում կգերիշխի քաղաքական կամքը. Պեսկովը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին

© Sputnik / Валерий Шарифулин / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
Այս պահին Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարդ փուլ են ապրում։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունն անհրաժեշտ քաղաքական վճռականություն կցուցաբերի Ռուսաստանի հետ կապերի հետագա ամրապնդման համար՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա դժվարություններին: Այս մասին նա հայտարարել է aif.ru–ին տված հարցազրույցում։
«Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այս բարդ շրջանը հաջողությամբ կանցնենք», - ասել է նա:
Պեսկովը նաև ընդգծել է, որ չնայած երկկողմ հարաբերությունների բարդ փուլին, ՌԴ-ում բնակվող հայերի տնտեսական ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ զգալի է՝ տարեկան կազմելով մի քանի միլիարդ դոլար:
«Այժմ մենք բավական բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում», - կրկնել է Պեսկովն ավելի վաղ ներկայացրած տվյալները։
Անդրադառնալով արտատարածաշրջանային ուժերի կողմից կովկասյան տարածաշրջանի նկատմամբ ուշադրությանը՝ Պեսկովը կարծիք է հայտնել, որ դրանց ներկայությունը պետք է սահմանափակվի, քանի որ չի նպաստում կայունությանն ու բարգավաճմանը:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
0