ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է տեղում և բուք է
17:50 26.03.2024 (Թարմացված է: 17:57 26.03.2024)
© Photo : Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամՄեղրի. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում ձյուն է տեղում և բուք է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Այսօր` ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սիսիանի տարածաշրջաններում և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին ձյուն է տեղում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բացի այդ, Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում կատարվելու են քարաթափման մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: