00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր են ստորագրել

© Sputnik / David GalstyanՀայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր են ստորագրել
Հայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր են ստորագրել - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Հայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր են ստորագրել
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ-ի վերազինման աշխատանքները բացառիկ են նրանով, որ կատարվելու են միայն կայանի կանգի ժամանակ, այսինքն՝ պլանային նորոգման ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիսը» պայմանագիր են ստորագրել Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքի սարքավորումների մատակարարման և հովացման համակարգի արդիականացման վերաբերյալ:
Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում պայմանագիրը ստորագրել են Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:
Էդուարդ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պայմանագրով կիրականացվեն ռեակտորային բաժանմունքի հովացման համակարգի նախագծման մոնտաժի և ամբողջական տեղադրման աշխատանքներ։
«Դա կարևոր նշանակություն ունի վթարային իրավիճակներում ատոմակայանի անվտանգության համակարգերի հովացման համար։ Մենք ունենք գործունակ համակարգ, և որոշել ենք արդիականացնել այն ու նորը տեղադրել։ 2-րդ դասի սարքավորումներ են լինելու՝ փականներ, խողովակներ։ Վերազինումը ԱԷԿ-ի էներգաբլոկի ռեակտորային փակ արտադրամասում է կատարվելու՝ ռադիոակտիվ ճառագայթային բարձր ակտիվության գոտիում։ Աշխատանքներն իրականացնելու են բարձր մասնագիտացում ունեցող մասնագետները, որոնք արդեն եկել ու տեղում ուսումնասիրել են ամեն ինչ»,- նշեց Մարտիրոսյանը։
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Մարտիրոսյան
Նրա խոսքով՝ աշխատանքները բացառիկ են նրանով, որ կատարվելու են միայն կայանի կանգի ժամանակ, այսինքն՝ պլանային նորոգման ժամանակահատվածում, որը սովորաբար լինում է գրեթե ամեն տարի՝ մայիսի 15-ից հետո։
«Այդ սահմանափակ օրերի հատվածում, որն այս տարի կազմում է 85 օր, մենք պետք է հասցնենք սարքավորումների մի մասը ներդնենք, մյուս մասն էլ մյուս տարի ենք շարունակելու։ Մենք այնպես ենք կառուցում մեր աշխատանքը, որ կայանը կանգնեցնելու անհրաժեշտություն չլինի, ու կայանի կանգի ազդեցությունը տնտեսության վրա լինի մինիմալ»,- ընդգծեց նա։
Մարտիրոսյանն ասաց, որ այս նախագիծը կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների առաջին փուլն է:
Նա տեղեկացրեց, որ մինչ օրս վերազինման համար բազմաթիվ մրցույթներ են անցկացրել, սակայն պրոֆեսիոնալ թիմ ունեցող կազմակերպություն չի եղել, որի պատճառով վերջին երեք մրցույթները չեղարկվել են։
«Սա արդեն 4-րդ մրցույթն է, որի ընթացքում միակ կազմակերպությունը, որի մոտ չափորոշիչները խիստ են եղել, «Ռուսատոմ Սերվիսն» է եղել։ Այն դարձավ միակ ընկերությունը, որը համապատասխանում էր հայտարարված մրցույթի պահանջներին»,- նշեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը:
Այս նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 6 մլն դոլար։
«Կարծում եմ՝ այս ծրագրի՝ ժամանակին ներդրումը կնպաստի մեր ատոմակայանի անվտանգության չափորոշիչների բարելավմանը և դրանց էլ ավելի բարձրացմանը»,- ասաց նա։
Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կայանի վերազինման աշխատանքները կանցկացվեն 2024-2025 թթ.՝ պլանային կանգառների ընթացքում։
Լրահոս
0