https://arm.sputniknews.ru/20240326/erevanum-amn-qaghaqacun-kvoghvoptats-eritasardi-inqnutjuny-hajtni-e-na-hetakhuzvum-e-73869142.html
Երևանում ԱՄՆ քաղաքացուն կողոպտած երիտասարդի ինքնությունը հայտնի է. նա հետախուզվում է
Երևանում ԱՄՆ քաղաքացուն կողոպտած երիտասարդի ինքնությունը հայտնի է. նա հետախուզվում է
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ 25–ամյա երիտասարդը Սիրահարների այգում հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել... 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T18:40+0400
2024-03-26T18:40+0400
2024-03-26T18:40+0400
ավազակային հարձակում
երևան
գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73868300_0:0:1260:708_1920x0_80_0_0_bef4b1105ee8b72a0ae351cbc95b6e0a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Պարզվել է Երևանի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ մարտի 21-ին` ժամը 11:26-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։Պարզվել է, որ երիտասարդը Սիրահարների այգում հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով հարվածել է նրա գլխին, հափշտակել տղամարդու ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Փախուստի ընթացքում երիտասարդը պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին: Ավազակային հարձակում Երևանում. հափշտակել են փող, հեռախոսներ, վարչապետի պարգևատրած զենքըՁեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակություն` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73868300_0:0:1028:771_1920x0_80_0_0_0908019ef7acb8f6eb56a8288929dcbc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավազակային հարձակում, երևան, գողություն
ավազակային հարձակում, երևան, գողություն
Երևանում ԱՄՆ քաղաքացուն կողոպտած երիտասարդի ինքնությունը հայտնի է. նա հետախուզվում է
Պարզվել է, որ 25–ամյա երիտասարդը Սիրահարների այգում հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել է նրա գլխին, հափշտակել տղամարդու ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Պարզվել է Երևանի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ մարտի 21-ին` ժամը 11:26-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։
ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։
«Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակություն կատարած անձի ինքնությունը, որը 25-ամյա երիտասարդ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ երիտասարդը Սիրահարների այգում հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով հարվածել է նրա գլխին, հափշտակել տղամարդու ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։
Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Փախուստի ընթացքում երիտասարդը պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակություն` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։
Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։