00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոն է բացվել. ներկա է եղել Վրաստանի կրթության նախարարը

© Photo : official site of MESCS of RA ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոն է բացվել
ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոն է բացվել - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոն է բացվել
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով` կենտրոնը կնպաստի Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետների պատրաստմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Երևանի պետական համալսարանում այսօր վրացագիտության կենտրոն է բացվել է, արարողությանը ներկա է եղել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարինը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է կենտրոնի բացման փաստը:
«Վրացագիտության կենտրոնի բացումը կնպաստի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։ Կենտրոնի ստեղծումը մեզ համար կարևոր է նաև Հայաստանում բարեկամ Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից, ինչն իր հերթին էապես կնպաստի տարածաշրջանի մասին երկկողմ և համատեղ ընկալումների խորացմանն ու ընդլայնմանը և մեր տարածաշրջանում այդքան սպասված խաղաղության հաստատմանը»,- նշել է նախարարը:
Անդրեասյանը հավելել է, որ սեպտեմբերից կմեկնարկի համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագիր, որը երկու երկրների ուսանողներին հնարավորություն է տալու ուսանելու Հայաստանի և Վրաստանի բուհերում: Այդ նպատակով հատկացվել է 10 կրթաթոշակային տեղ:
Գիորգի Ամիլախվարինն էլ շեշտել է, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը:
«Մեզ համար կարևոր է վրացական և հայկական համալսարանների միջև սերտ համագործակցությունը: Ինչպես ՀՀ-ի համար է կարևոր հայագիտության զարգացումը, այնպես էլ Վրաստանի համար՝ վրացագիտության, և կենտրոնի բացմամբ առկա բազմադարյա հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացնելու»,-նշել է նա։
Նախարարն ընդգծել է, որ Թբիլիսիի պետական համալսարանում հաջողությամբ աշխատում է հայագիտության կենտրոնը, որտեղ բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում:
Ամիլախվարիի խոսքով՝ Վրաստանը շահագրգռված է ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում. ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, երկկողմ և համատեղ ծրագրերի իրականացումը լինելու են մեր ապագա պլանները:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր հերթին հույս է հայտնել, որ երկու մայր բուհերի համագործակցությամբ համատեղ նոր գաղափարներ և ծրագրեր կծնվեն, ու ևս մեկ աստիճանով կբարձրանա համագործակցության մակարդակը։
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Լրահոս
0