https://arm.sputniknews.ru/20240326/datapartum-enq-krvokusum-teghi-unecats-cinik-ahabekchutjuny-hapk-khv-khvorhurd-73861300.html
Դատապարտում ենք «Կրոկուսում» տեղի ունեցած ցինիկ ահաբեկչությունը. ՀԱՊԿ ԽՎ խորհուրդ
Դատապարտում ենք «Կրոկուսում» տեղի ունեցած ցինիկ ահաբեկչությունը. ՀԱՊԿ ԽՎ խորհուրդ
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ ԽՎ-ն պատրաստ է ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ: 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T16:52+0400
2024-03-26T16:52+0400
2024-03-26T16:53+0400
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
կրոկուս սիթի հոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73728386_0:321:3069:2047_1920x0_80_0_0_979110fe0ad65cfb3c0c581cc996c453.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը դատապարտում է «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակումը:ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է, որ պատրաստ է ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ և հակազդել ահաբեկչական կազմակերպությունների շարքեր հավաքագրմանը:«Հաստատակամորեն աջակցում ենք ազգային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների և հասարակության աշխատանքին»,-նշվում է հայտարարության մեջ:Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73728386_278:0:3007:2047_1920x0_80_0_0_1cf1bdb3b69593ee71aab9ccf020dc1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), կրոկուս սիթի հոլ
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), կրոկուս սիթի հոլ
Դատապարտում ենք «Կրոկուսում» տեղի ունեցած ցինիկ ահաբեկչությունը. ՀԱՊԿ ԽՎ խորհուրդ
16:52 26.03.2024 (Թարմացված է: 16:53 26.03.2024) ՀԱՊԿ ԽՎ-ն պատրաստ է ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը դատապարտում է «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակումը:
«Մենք՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, խստորեն դատապարտում ենք դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակման գործողությունը, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում և բազմաթիվ զոհերի է հանգեցրել խաղաղ քաղաքացիների շրջանում»,-ասված է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառույցի կայքում:
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է, որ պատրաստ է ակտիվորեն պայքարել ահաբեկչական և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ և հակազդել ահաբեկչական կազմակերպությունների շարքեր հավաքագրմանը:
«Հաստատակամորեն աջակցում ենք ազգային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների և հասարակության աշխատանքին»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ
հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ,
այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող
Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։