https://arm.sputniknews.ru/20240326/arcakhi-masin-bazhiny-hanvel-e-hh-nakhagahi-kajqic-khachatrjani-kartsiqvov-sa-baqvi-pahanjn-e-73857274.html
Արցախի մասին բաժինը հանվել է ՀՀ նախագահի կայքից. Խաչատրյանի կարծիքով՝ սա Բաքվի պահանջն է
Արցախի մասին բաժինը հանվել է ՀՀ նախագահի կայքից. Խաչատրյանի կարծիքով՝ սա Բաքվի պահանջն է
Sputnik Արմենիա
Արցախի մասին հիշատակումները «անհետացել են» նաև ՀՀ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության կայքերից։ «Հայաստան» խմբակցության պատգամավորը այս երևույթը... 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T15:14+0400
2024-03-26T15:14+0400
2024-03-26T15:14+0400
արթուր խաչատրյան
արցախ
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/09/65537666_0:104:2000:1229_1920x0_80_0_0_231f4668da0c70181dd58bf37b474195.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի կայքից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Նա հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունով` պարզելու, թե ինչն է պատճառը, որ Արցախին առնչվող բաժինը հեռացվել է կայքէջից, արդյոք դա նախագահի անձնական որոշումն է, թե արտահայտում է ՀՀ իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը։Ի պատասխան հարցմանը, նախագահի աշխատակազմից հայտնել են` պաշտոնական կայքում շարունակաբար կառուցվածքային, տեղեկատվության և բովանդակության թարմացման աշխատանքներ են իրականացվում։ Նշվել է, որ դրանք միտված են ապահովել կայքում արտացոլված տեղեկատվության արդիականությունը, համապատասխանությունը։Արթուր Խաչատրյանը հիշեցրել է` արդեն իսկ լրատվամիջոցներում գրվել էր, որ կայքի «թարմացման» պատճառով նաև արտգործնախարարության պաշտոնական կայքից է ժամանակավորապես հեռացվել Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաև պաշտպանության նախարարության կայքում։Ընդդիմադիր պատգամավորը վստահ է` ՀՀ իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/09/65537666_112:0:1889:1333_1920x0_80_0_0_8a0aadfbf4b626fc7f0b1f7cb7c2e18d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր խաչատրյան, արցախ, վահագն խաչատուրյան
արթուր խաչատրյան, արցախ, վահագն խաչատուրյան
Արցախի մասին բաժինը հանվել է ՀՀ նախագահի կայքից. Խաչատրյանի կարծիքով՝ սա Բաքվի պահանջն է
Արցախի մասին հիշատակումները «անհետացել են» նաև ՀՀ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության կայքերից։ «Հայաստան» խմբակցության պատգամավորը այս երևույթը համարել է Ադրբեջանի հերթական պահանջը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի կայքից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունով` պարզելու, թե ինչն է պատճառը, որ Արցախին առնչվող բաժինը հեռացվել է կայքէջից, արդյոք դա նախագահի անձնական որոշումն է, թե արտահայտում է ՀՀ իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը։
Ի պատասխան հարցմանը, նախագահի աշխատակազմից հայտնել են` պաշտոնական կայքում շարունակաբար կառուցվածքային, տեղեկատվության և բովանդակության թարմացման աշխատանքներ են իրականացվում։ Նշվել է, որ դրանք միտված են ապահովել կայքում արտացոլված տեղեկատվության արդիականությունը, համապատասխանությունը։
«Այս աշխատանքների շրջանակում, Ձեր կողմից նշված «Արցախ» բաժինը նույնպես, վերջինիս բովանդակության լրամշակման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված` ժամանակավորապես հասանելի չէ»,– ասված է պատասխանում։
Արթուր Խաչատրյանը հիշեցրել է` արդեն իսկ լրատվամիջոցներում գրվել էր, որ կայքի «թարմացման» պատճառով նաև արտգործնախարարության պաշտոնական կայքից է ժամանակավորապես հեռացվել Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաև պաշտպանության նախարարության կայքում։
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է` ՀՀ իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։