00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակնկալում եմ` դատախազներն ամեն ինչ կանեն, որպեսզի ահաբեկիչները պատիժ կրեն․ Պուտին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով` բացի քննիչներից և դատախազներից, իրենց հարցերն են մշակում անվտանգության դաշնային ծառայության մարմինները և այլ հատուկ ծառայությունները՝ ազգային հակաահաբեկչական կոմիտեի համակարգմամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ դատախազներն անհրաժեշտ ամեն ինչ կանեն, որպեսզի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ողբերգության մեղավորներն արդար պատիժ կրեն:
«Ակնկալում եմ, որ դատախազներն իրենց լիազորությունների շրջանակում, այդ թվում՝ պետական մեղադրանք ներկայացնելիս և դատական գործընթացի ընթացքում, կանեն անհրաժեշտ ամեն ինչ, որ հանցագործները արդար պատիժ կրեն, ինչպես դա պահանջում է ռուսական օրենքը», - ասել է Պուտինը գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ քննիչներն իրենց հերթին պարզում են մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության մանրամասները:
«Հանցագործները, որոնք անմիջականորեն կատարել են այդ զանգվածային սպանությունը, ինչպես գիտեք, ձերբակալված են։ Քննիչները հանգամանորեն պարզում են այս բարբարոսական հանցագործության հանգամանքները, մանրամասները, յուրաքանչյուր մասնակցի դերը, մեղքի աստիճանը, ուսումնասիրում քրեագետների և փորձագետների եզրակացությունները», - ասել է նա:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Լրահոս
0