https://arm.sputniknews.ru/20240326/adrbejani-gvortselavotshy-chi-vkajum-hamarzheq-pvokhadardzutjan-arkajutjan-masin-mirzvojan-73873753.html
Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին. Միրզոյան
Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարն իր արգենտինացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան։ 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T20:50+0400
2024-03-26T20:50+0400
2024-03-26T21:04+0400
արարատ միրզոյան
արգենտինա
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73873242_0:84:1600:984_1920x0_80_0_0_519281ea327d67e082afa1a259c3fbaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերն է պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը:Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Նա շեշտել է ՀՀ միանշանակ հետաքրքրվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում և այդ գործընթացի հիմքում դրվելիք չորս հիմնարար սկզբունքները:Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերություններին, ընդգծվել է առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համարժեք տնտեսական կապեր զարգացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է իր արգենտինացի գործընկերոջ հետ նախօրեին կայացած քննարկումները՝ տեղեկացնելով փոխադարձ այցի հրավերի մասին:Հիշեցնենք, որ մարտի 25-ին և 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում է։ Դրանից առաջ` մարտի 21-22-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Ուրուգվայում էր, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանատան բացման արարողությանը։
արգենտինա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73873242_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4f1232abc9bf65073a4dd280e65020c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, արգենտինա, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան, արգենտինա, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին. Միրզոյան
20:50 26.03.2024 (Թարմացված է: 21:04 26.03.2024) ՀՀ ԱԳ նախարարն իր արգենտինացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերն է պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը:
«Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին: Մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»,- նշել է նախարարը:
Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Նա շեշտել է ՀՀ միանշանակ հետաքրքրվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում և այդ գործընթացի հիմքում դրվելիք չորս հիմնարար սկզբունքները:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերություններին, ընդգծվել է առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համարժեք տնտեսական կապեր զարգացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է իր արգենտինացի գործընկերոջ հետ նախօրեին կայացած քննարկումները՝ տեղեկացնելով փոխադարձ այցի հրավերի մասին:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին և 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում է։ Դրանից առաջ` մարտի 21-22-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Ուրուգվայում էր, որտեղ
մասնակցել է ՀՀ դեսպանատան բացման արարողությանը։