00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկչությունը նախապատրաստել են իսլամիստները, օգնել են ուկրաինացիները. Բորտնիկով

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Բորտնիկով
Ալեքսանդր Բորտնիկով - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
ԱԴԾ տնօրենը կարծում է, որ ահաբեկչությանը մասնակից մարդկանց շրջանակը կշարունակի ընդլայնվել, իսկ թե ով է կազմակերպել այն, արդեն հայտնի է։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչությունը նախապատրաստել են իսլամիստ արմատականները, որոնց օգնել են նաև ուկրաինական հատուկ ծառայությունները։ Այս մասին հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսական հետախուզական ծառայություններին հայտնի է, որ Ուկրաինան զինյալներ է պատրաստել Մերձավոր Արևելքում։
Ակնկալում եմ` դատախազներն ամեն ինչ կանեն, որպեսզի ահաբեկիչները պատիժ կրեն․ Պուտին
Բորտնիկովը հայտնել է, որ ահաբեկչության մեջ ներգրավված անձանց շրջանակն ընդլայնվելու է, իսկ հանցակիցների թիվը` ավելանալու։ Նշենք, որ այս պահին կալանավորված ու ձերբակալված 11 անձ կա։
Նա համոզված է, որ ահաբեկչությունն արևմտյան հետախուզական ծառայություններին և Ուկրաինային անհրաժեշտ էր իրավիճակը բորբոքելու և ռուսական հասարակության մեջ խուճապ ստեղծելու համար։
Բորտնիկովը նաև նշել է, որ ահաբեկիչները պատրաստվում էին փախչել Ուկրաինա, իսկ այնտեղ նրանց դիմավորելու էին որպես հերոսների։ Սակայն ռուսական հատուկ ծառայություններն ամեն ինչ արեցին, որպեսզի դա տեղի չունենա։ ԱԴԾ ղեկավարը կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն։
Ինչ վերաբերում է ահաբեկչության սպառնալիքի մասին ամերիկացիների նախկինում հնչեցրած նախազգուշացմանը, ապա, ըստ պաշտոնյայի, ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ի փոխանցած տեղեկատվությունը ընդհանուր բնույթ է կրել, որին պատասխանել են ռուսական հետախուզական ծառայությունները։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Լրահոս
0