00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոնոյանի դեպքի հետ կապված բոլոր մարդիկ այլևս չեն աշխատում համակարգում․ նախարար

© Photo : official site of the Ministry of Justice of RAԱրդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյան
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ կապված միջադեպը ՀՀ արդարադատության նախարարն առեղծվածային բնութագրեց։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված դեպքին, չեն աշխատում համակարգում։ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Անընդունելի է լավությունը պետության հեղինակության հաշվին. Փաշինյանը` Տոնոյանի դեպքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թ. օգոստոսի 1–ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է աշխատանքից։
«Դավիթ Տոնոյանի հետ կապվածը առեղծվածային պատմություն էր, որի պատճառով բազմաթիվ ազատումներ եղան համակարգում։ Այս պատմության մեջ ականատեսը եղանք բազմաթիվ տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր և եղան հեռացումներ»,- հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ 2023–ի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15–ից։ «Ժողովուրդը» հետո գրեց, որ Ատոմյանի հեռացումն առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
Լրահոս
0